Վիկտոր Լվովիչ Կորչնոյ (ռուս.՝ Ви́ктор Льво́вич Корчно́й, մարտի 23, 1931(1931-03-23)[1][2][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - հունիսի 6, 2016(2016-06-06)[1][2][3][…], Wohlen, Շվեյցարիա[2]), շվեյցարական ծագմամբ խորհրդային շախմատիստ, գրոսմայստեր և գրող։ Համարվում է Շախմատի աշխարհի չեմպիոն չդարձած ամենաուժեղ շախմատիստներից մեկը[7]։
Արագ փաստեր Վիկտոր Լվովիչ Կորչնոյ, Պետություն(ներ) ...
Վիկտոր Լվովիչ Կորչնոյ |
---|
Ви́ктор Льво́вич Корчно́й |
Կորչնոյը 1993 թվականին |
Պետություն(ներ) | Խորհրդային Միություն Շվեյցարիա |
---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 23, 1931(1931-03-23)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Լենինգրադ, Խորհրդային Միություն |
---|
Մահվան ամսաթիվ | հունիսի 6, 2016(2016-06-06)[1][2][3][…] (85 տարեկան) |
---|
Մահվան վայր | Վոլեն, Շվեյցարիա |
---|
Բնակության վայր | Սանկտ Պետերբուրգ[4] |
---|
Կոչում | գրոսմայստեր (1956) |
---|
Առավելագույն վարկանիշ | 2695 (հունվար 1979)[5] |
---|
365chess | Viktor_Korchnoi |
---|
Chesstempo համար | 108197 |
---|
ICCF համար | 108197 |
---|
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1960[6], Շախմատային օլիմպիադա 1966[6], Շախմատային օլիմպիադա 1968[6], Շախմատային օլիմպիադա 1970[6], Շախմատային օլիմպիադա 1972[6], Շախմատային օլիմպիադա 1974[6], Շախմատային օլիմպիադա 1978[6], Շախմատային օլիմպիադա 1982[6], Շախմատային օլիմպիադա 1988[6], Շախմատային օլիմպիադա 1990[6], Շախմատային օլիմպիադա 1992[6], Շախմատային օլիմպիադա 1994[6], Շախմատային օլիմպիադա 2000[6], Շախմատային օլիմպիադա 2002[6], Շախմատային օլիմպիադա 2004[6], Շախմատային օլիմպիադա 2006[6], Շախմատային օլիմպիադա 2008[6], 1970 USSR Chess Championship?, Q4288718?, Q4288732?, Candidates Tournament 1977?, Q4285280?, World Chess Championship 1978?, World Chess Championship 1981?, Q4285278?, Շախմատային օլիմպիադա, Q4409811? և USSR and Russia versus the Rest of the World? |
---|
Անդամակցություն | Mikhail Chigorin Club? |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Viktor Korchnoi Վիքիպահեստում |
Փակել
Ծնվել է Խորհրդային Միության Լենինգրադ քաղաքում, 1976 թվականին անցավ Նիդերլանդներ, 1978 թվականից բնակվել է Շվեյցարիայում` դառնալով Շվեյցարիայի քաղաքացի։ Կորչնոյը գրոսմայստեր Անատոլի Կարպովի դեմ խաղացել է երեք մրցույթ։ 1974 թվականին հավակնորդների մրցաշարի եզրափակչում պարտվում է Կարպովին, որը 1975 թվականի դարձավ աշխարհի չեմպիոն, երբ գրոսմայստեր Բոբբի Ֆիշերը հրաժարվեց պաշտպանել իր տիտղոսը։ Հետագայում անընդմեջ երկու անգամ հաղթել է հավակնորդների մրցաշարը (1978 և 1981)՝ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը Կարպովի հետ վիճարկելու համար, սակայն երկուսն էլ պարտվել է Կարպովին։
Կորչնոյը Աշխարհի առաջնության համար հավակնորդ է եղել տասը անգամ (1962, 1968, 1971, 1974, 1977, 1980, 1983, 1985, 1988 և 1991 թվականներին)։ ԽՍՀՄ շախմատի քառակի չեմպիոն, հինգ անգամ Խորհրդային հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն, վեց անգամ՝ հաղթել է Շախմատաին օլիմպիադան։ 2006 թվականին եղել է Շախմատի մեծահասակների աշխարհի առաջնության հաղթող։