Վիլյամ Կուպեր
From Wikipedia, the free encyclopedia
Վիլյամ Կուպեր (անգլ.՝ William Cowper, նոյեմբերի 26, 1731(1731-11-26)[1][2][3][…], Բերքհամստեդ, Դակորում, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - ապրիլի 25, 1800(1800-04-25)[4][1][2][…], Dereham, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի գրող։ Լինելով իր ժամանակի ամենահայտնի բանաստեղծներից մեկը՝ Կուպերը փոխել է 18-րդ դարի բնության պոեզիայի ուղղվածությունը՝ գրելով առօրյայի և անգլիական գյուղական կյանքի մասին։ Սամուել Թեյլոր Քոլրիջը նրան անվանել է «լավագույն ժամանակակից բանաստեղծ», իսկ Ուիլյամ Վորդսվորթը հատկապես բարձր է գնահատել նրա «Yardley-Oak»բանաստեղծությունը[5]։
Վիլյամ Կուպեր | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1731(1731-11-26)[1][2][3][…] |
Ծննդավայր | Բերքհամստեդ, Դակորում, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանվել է | ապրիլի 25, 1800(1800-04-25)[4][1][2][…] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Dereham, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Գերեզման | Նորֆոլկ |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, գրող, բանաստեղծ-փաստաբան և քրիստոնեական հիմների հեղինակ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Կրթություն | Վեսմինստերի դպրոց |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
William Cowper Վիքիպահեստում |
Կուպերը գրել է մի շարք հակաստրկատիրական գեղարվեստական բանաստեղծություններ, իսկ ստրկության դեմ պայքարող Ջոն Նյուտոնի հետ նրա բարեկամությունը հանգեցրել է նրան, որ վերջինս Կուպերին խնդրել է գրել աբոլիցիոնիզմի արշավին աջակցելու համար[6]։ Կուպերը գրել է «Նեգրի գանգատը» (անգլ.՝ «The Negro's Complaint», 1788) բանաստեղծությունը, որը շատ արագ դարձել էշատ հայտնի, և այն հաճախ մեջբերել է Մարտին Լյութեր Քինգ կրտսերը 20-րդ դարւմ քաղաքացիական իրավունքների շարժման ժամանակ[7]։ Կուպերը նաև գրել է ստրկության մասին մի քանի այլ քիչ հայտնի բանաստեղծություններ 1780-ական թվականներին, որոնցից շատերը քննադատել են ստրկության տնտեսական կենսունակության գաղափարը[8]։