Վիլյալուենգա դել Ռոսարիո
From Wikipedia, the free encyclopedia
Վիլյալուենգա դել Ռոսարիո (իսպ.՝ Villaluenga del Rosario), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Սիեռա դե Կադիս շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 57 կմ² տարածք; 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 479։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 128 կիլոմետր է։
Արագ փաստեր Վիլյալուենգա դել Ռոսարիո, Տեսակ ...
Վիլյալուենգա դել Ռոսարիո | |
---|---|
Տեսակ | Իսպանիայի մունիցիպալիտետ |
Երկիր | Իսպանիա |
Վարչատարածք | Կադիս |
ԲԾՄ | 858 մետր |
Մակերես | 57 կմ² |
Մասն է | Q100593621?[1], Q107553375?[2] և Սիեռա դե Կադիս[3] |
Փակել
Վկայություններ կան, որ Վիլյալուենգայի տարածքը բնակեցված է եղել դեռևս ոշ քարե դարի ժամանակներում[4]։ Այդ եզրակացությանն են հանգել Խերես քաղաքի G.I.E.X. խմբի հնագետներն ու հնէաբանները (պալեոնթոլոգները), որոնք պեղումներ ու հետազոտություններ են իրականացրել մերձակա լեռնալանջին՝ Սիեռա դել Չապարալում և հայտնաբերել ուշագրավ, արժեքավոր նյութեր[5]։