Վիթթենբերգ
From Wikipedia, the free encyclopedia
Լյութերի քաղաք Վիթթենբերգ (Լյութերշթադթ-Վիթթենբերգ, գերմ.՝ Lutherstadt Wittenberg, ստորին գերմաներեն՝ Lutherstadt Wittenberg[2]) պաշտոնապես՝ Lutherstadt Wittenberg[3], գավառական քաղաք Գերմանիայում Սաքսոնիա-Անհալթ երկրամասի արևելյան մասում, Էլբա գետի ափին։ Գտնվում է Բեռլինից 100 կմ-ից ոչ ավել հարավ-արևմուտք և Լայպցիգից 70 կմ հյուսիս-արևելք։ 16-րդ դարում համարվել է Գերմանիայի մշակութային, գիտական և քաղաքական կյանքի խոշորագույն կենտրոնը, Ռեֆորմացիայի սկզբում ակնառու դեր է խաղացել, համարվում է Մարտին Լյութերի, Ֆիլիպ Մելանխթոնի և Լուկաս Կրանախ Ավագի, ինչպես նաև միջնադարյան հայտնի իրավաբաններ Կարպցովների ընտանիքի գործունեության վայրը։ Տեղի տեսարժան վայրերն են Լյութերի տունը, Մելանխթոնի տունը և Շլոսկիրխե եկեղեցին (գերմ.՝ Schlosskirche), որոնք մտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանում։ Համարվում է Սաքսոնիա-Վիթթենբերգի իշխանական երկրամասի կենտրոնը, 16-րդ դարում Վիթթենբերգը եղել է Սաքսոնիայի կուրֆյուրստի նստավայրը։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Վիթթենբերգ | |||
գերմ.՝ Lutherstadt Wittenberg ստորին գերմաներեն՝ Lutherstadt Wittenberg | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Մակերես | 240,41 կմ² | ||
ԲԾՄ | 67 մետր | ||
Բնակչություն | ▲45 535 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 03491 | ||
Փոստային դասիչ | 06886 | ||
Ավտոմոբիլային կոդ | WB | ||
Պաշտոնական կայք | wittenberg.de(գերմ.) | ||
| |||
Քաղաքում զարգացած է քիմիական, ռետինի, էլեկտրոտեխնիկական արդյունաբերությունը։ Գոյություն ունի Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիթթենբերգ համալսարանը։ Առաջին անգամ հիշատակվել է 1180 թվականին։