Վիետնամում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Վիետնամի օբյեկտները թվով 8-ն են (2017 թվականի դրությամբ), որը կազմում է ընդհանուր թվի 0,8 % -ը (1073-ը 2017 թվականին)։
5 օբյեկտներ ցանկում ներառված են մշակութային չափանիշներով, 2-ը՝ բնական և 1-ը՝ խառը։
Բացի այդ, 2014 թվականի դրությամբ Վիետնամի տարածքում ևս 7 օբյեկտ ընդգրկված են Համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես թեկնածուներ[1]։ Դրանցից 1-ը՝ ըստ մշակութային չափանիշների, 3-ը՝ բնական և 3-ը՝ խառը։
Վիետնամի Հանրապետությունը վավերացրել է ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1987 թվականի հոկտեմբերի 19–ին[2]։ Վիետնամի առաջին օբյեկտն ընդգրկվել է ցանկում 1993 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 17-րդ նստաշրջանում։