Վիետնամի նահանգային ենթակայության քաղաքներ
From Wikipedia, the free encyclopedia
Վիետնամի նահանգային ենթակայության քաղաքներ, դրանք Վիետնամում երկրորդ մակարդակի վարչական միավորներն են։ Այս կատեգորիան ներառում է տարածաշրջանի խոշոր քաղաքները և վարչական կենտրոնները, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսական, մշակութային, գիտական կամ զբոսաշրջային կենտրոնները։ Ընդ որում, քաղաքի ծայրամասերի կամ այլ մասերի բնակչությունը վարում է գյուղատնտեսական ապրելակերպ։ Նահանգային ենթակայության քաղաքներն ունեն հավասար կարգավիճակ շրջանների, վարչատարածքային միավորների՝ առաջին և երկրորդ կարգերի նկատմամբ։
5 տարին մեկ անգամ քաղաքներում հաշվարկվում են միավորները, կախված բնակչության թվաքանակից, տարածքից և նրա կազմից, ինչպես նաև որոշ լրացուցիչ գործոններից։ Այս բալանոց համակարգում՝ վարչական միավորների մեջ նշանակվում է մեկից երեք կարգ։
Նահանգային ենթակայության քաղաքները կարող են բաժանվել քաղաքային համայնքի կոմունաների, գյուղական և քաղաքային թաղամասերի։ 2017 թվականին, նահանգային ենրակայության հինգ քաղաքներում, գյուղական վարչական միավորներ չկա։ Այդ քաղաքներն են՝ Հալոնգը, Հյուեն, Շոկչանգը, Թհուզաումոտը և Դոնգհան։