Վիեննական նիզակ
From Wikipedia, the free encyclopedia
Վիեննական նիզակ (նաև Հոֆբուրգյան նիզակ, Սուրբ Մավրիկիոսի նիզակ, Վիեննական գեղարդ), պատմական իր, որը համարվում է հռոմեացի Լոնգինի կողմից խաչված Հիսուս Քրիստոսի կողը խոցված նիզակի հավանական հավակնորդներից մեկը։ Իրական նիզակը համարվում է քրիստոնեության ամենանշանակալի մասունքներից մեկը։ Վիեննական նիզակը ներկայում պահվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող Հոֆբուրգի կայսերական գանձարանում[1]։
Փաստացի հայտնի է, որ նիզակը մեկ անգամ օգտագործվել է Հենրիխ II կայսր թագադրման արարողության ժամանակ։ Պահպանված նկարազարդ ձեռագրերից մեկում առկա է մանրանկարչական դրվագ, որտեղ պատկերված է այդ պատմական պահը։ Կայսրը ձախ ձեռքով բռնել է իշխանությունը խորհրդանշող գունդը, իսկ աջ ձեռքով՝ նիզակը[1]։