Վերփորոքային տախիկարդիա
ոչ նորմալ արագ ռիթմ, որն առաջանում է նախասրտերում / From Wikipedia, the free encyclopedia
Վերփորոքային տախիկարդիա, սրտի զարկերի ոչ նորմալ, անկանոն, արագ աշխատանքը, որի պատճառը նախասրտերի էլեկտրական անկանոն ակտիվությունն է[1]։ Տարբերում ենք վերփորոքային տախիկարդիայի չորս հիմնական տեսակներ՝ նախասրտերի շողացում, պարոքսիզմալ վերփորոքային տախիկարդիա, նախասրտերի թրթռում և Ուոլֆ–Պարկինսոն–Ուայթի համախտանիշ[1]։ Վերփորքային տախիկարդիայով հիվանդները գանգատվում են սրտխփոցից, թուլությունից, քրտնարտադրությունից, հևոցից և կրծքավանդակի ցավից[3]։
Վերփորոքային տախիկարդիա Supraventricular tachycardia | |
---|---|
Պատկերում երևում է ԷՍԳ ժապավենի II արտածումը, որտեղ կարելի է տեսնել պարոքսիզմալ վերփորոքային տախիկարդիա, ՍԿՀ≈180զ/ր | |
Տեսակ | Նախասրտերի շողացում, պարոքսիզմալ վերփորքային տախիկարդիա, նախասրտերի թրթռում, Ուոլֆ–Պարկինսոն–Ուայթի համախտանիշ[1]։ |
Պատճառ | Re-entry մեխանիզմ կամ սրտամկանի էլեկտրական ակտիվության ուժեղացում[2]։ |
Հիվանդության ախտանշաններ | Սրտխփոց, թուլություն, քրտնարտադրություն, հևոց, ցավ կրծքավանդակում[3]։ |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն |
ՀՄԴ-9 | 427.89 և 427.0 |
ՀՄԴ-10 | I47.1 |
Հոմանիշներ | Վերփորոքային առիթմիա |
Ախտորոշում | ԷՍԳ, հոլտեր մոնիտորինգ, մոնիտրոային հսկողություն[4]։ |
Բուժում | Դեղորայքային, բժշկական որոշ միջամտություններ, վիրահտություն[5] |
Հաճախություն | ~3%[6][7][8] |
Supraventricular tachycardias Վիքիպահեստում |
Ախտաբանական գործընթացն սկսվում է նախասրտերից կամ ատրիովենտրիկուլյար հանգույցից[1]։ Հիմնական պատճառը այս երկու մեխանիզմներն են՝ ռե-ենթրի կամ սրտի էլեկտրական ակտիվության խթանում[2]։ Հաճախասրտության հաջորդ տեսակը փորոքայինն է, որը պայմանավորված է փորոքների արագացած կծկմամբ[1]։ Ախտորոշումը դրվում է էլեկտրոսրտագրությամբ, հոլտեր մոնիտորինգով, ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստերով (տրեդմիլ) և մոնիտորային հսկմամբ[4]։ Արյան հետազոտությունն անհրաժեշտ է, որպեսզի հերքվի որոշ սպեցիֆիկ պատճառներ, որոնց են պատկանում հիպերթիրեոիդիզմը կամ էլեկտրոլիտային դիսբալանսը[4]։
Բուժումը պայմանավորված է վերփորոքային տախիկարդիայի տեսակով[5]։ Վերփորոքային տախիկարդիայի բուժումը ներառում է դեղորայքային բուժում, որոշ բժշկական միջամտություններ և վիրահատական բուժում[5]։ Վագալ փորձը հայտնի է նաև, որպես կաթետերային աբլացիա, արդյունավետ է տախիկարդիայի որոշ տեսակների դեպքում[5]։ Նախասրտերի շողացման ժամանակ կիրառվում են կալցիումական անցուղիների բլոկատորներ կամ բետա բլոկերներ[5]։ Որոշ հիվանդների բավականին երկար ժամանակով նշանակվում են հակակոագուլյանտներ՝ ասպիրին, վարֆարին[5]։ Նախասրտերի շողացումը հանդիպում է 1000 մարդուց 25-ի մոտ[7], վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիան 1000-ից 2․3-ի մոտ[6], Ուոլֆ–Պարկինսոն–Ուայթի համախտանիշը՝ 1000-ից 2-ի մոտ[8], իսկ նախասրտերի թրթռումը՝ 1000-ից 0,8-ի մոտ[9]։