Վերարտադրողական համակարգ
From Wikipedia, the free encyclopedia
Վերարտադրողական համակարգը բազմաբջիջ կենդանի օրգանիզմների համակարգ է (կենդանիների, բույսերի, սնկերի և այլն), որը պատասխանատու է նրանց սեռական բազմացման համար (վերարտադրողականության, բազմացման, սերնդի շարունակության համար։ Կենդանիների մոտ վերարտադրողական համակարգերի օրգանները նույն տեսակին պատկանող տարբեր սեռերի մոտ հաճախակի է տարբերվում (ի տարբերություն մնացած օրգան համակարգերի տարբեր սեռերի օրգանների միջև տարբերությունը քիչ է)։ Այդ տարբերությունը բերում է գենետիկական նյութի նոր կոմբինացիաներ ստեղծելուն, ինչը կարող է բերել նոր սերնդի բարձր հարմարվածության[1]։ Որոշ նյութեր (հորմոններ և ֆերմենտներ) նույնպես կարևոր դեր են խաղում կենդանիների վերարտադրողական համակարգի վրա[2]։ Վերարտադրողական համակարգի գործընթացները վերահսկվում են օրգանիզմի ներզատական համակարգի կողմից։ Վերարտադրողական համակարգի հասունացումից հետո առավելագույն ձևով հարմարեցված է ֆիզիկական անհատական զարգացման համար։
Ողնաշարավոր կենդանիների մեծամասնության մոտ վերարտադրողական համակարգը ունի կառուցվածքային պլան՝ սեռական գեղձեր (գոնադներ), ծորաններ (սերմնատարներ և ձվատարներ), արտաքին սեռական օրգաններ[3]։
Ողնաշարավորների որոշ մասի մոտ՝ թռչուն, ձուկ, երկկենցաղ և սողուն, ամբողջ կամ հիմնական մասը զարգացման տեղի է ունենում արտաքին միջավայրում, որտեղ որ ընկնում է բեղմնավորված ձվաբջիջը (ձու, ձկնկիթ)։ Դրա հետ մեկտեղ ձվաբջջի բեղմնավորումը կարող է տեղի ունենալ ինչպես էգի օրգանիզմում (թռչունների, սողունների մոտ), այնպես էլ արտաքին միջավայրում (ձկների մոտ)։
Ընկերքավոր ողնաշարավորների վերարտադրողական համակարգի առանձին մաս է ներկայանում մարդու վերարտադրողական համակարգի օրգանները։ Այն ընդգրկում է ինչպես գոնադները (սերմնարանները՝ տղամարդկանց մոտ և ձվարանները՝ կանանց մոտ), որոնք արտադրում են սեռական բջիջներ, այնպես էլ օրգաններ, որոնք այդ բջիջները դուրս են բերում սեռական հարաբերության ժամանակ՝ տղամարդու սեռական օրգանը և կնոջ հեշտոցը, ինչպես նաև արգանդ, որտեղ ձևավորվում և զարգանում է էմբրիոնը, պտուղը։ Կնոջ հեշտոցով վերարտադրողական համակարգ են ընկնում տղամարդու սեռական բջիջները՝ բեղմնավորման համար և նրա միջոցով էլ տեղի է ունենում երեխայի ծնունդը։ Վերարտադրողական համակարգի հիվանդությունների ժամանակ լինում են բնածին բազմացման խախտում, այդ թվում նաև դիֆերենցիացիա, ինչպես նաև վնասվածքներ և հիվանդություններ, որոնք ներառում են վարակիչ հիվանդություններ, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով[4]։