Վեստ Էնդ
From Wikipedia, the free encyclopedia
Վեստ Էնդ (անգլ.՝ West End), կենտրոնական և արևմտյան Լոնդոնի տարածքն է, որտեղ տեղակայված են քաղաքի գլխավոր տուրիստական վայրերը, խանութները, բիզնես կենտրոնները, կառավարական շենքերն ու զվարճանքի վայրերը՝ ներառյալ Վեստ Էնդի թատրոնները։
Վեստ Էնդ տերմինը օգտագործվել է 19-րդ դարի սկզբին՝ նկարագրելու Չերինգ Քրոսի արևմտյան նորաձև տարածքները[1]։ Վեստ Էնդը զբաղեցնում է Վեստմինստեր (Լոնդոն)ի և Քամդենի համայնքների մի մասը[2]։
Մինչ Լոնդոնյան Սիթին համարվում է Լոնդոնի գլխավոր ֆինանսական և բիզնես կենտրոնը, Վեստ Էնդը քաղաքի հիմնական առևտրային և զվարճանքների կենտրոնն է։ Այն բիզնեսի ամենամեծ կենտրոնացված թաղամասն է Միացյալ Թագավորությունում և հավասարազոր է Նյու Յորքի Միդթաունին, Մադրիդի Պուերտա դել Սոլին, Փարիզի Ելիսեյան դաշտերին կամ Տոկիոյի Սիբույայինին։ Այն նաև համարվում է աշխարհի ամենաթանկ վայրերից մեկը՝ գրասենյակային տարածք վարձելու համար, ինչպես օրինակ Սիլիկոնային հովիտը[3]։