Վեստգոթական թագավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Վեստգոթական թագավորություն (լատին․՝ Regnum Visigothorum՝ ռեգնում վիսիգոտորում), վաղմիջնադարյան պետություն Պիրենեյան թերակղզում և ժամանակակից Ֆրանսիայի հարավում 418-720 թվականներին։ Հիմնադրել է վեստգոթերի արքա Վալիան 418 թվականին։ Երկիրը կառավարել է Բալթիների տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 600 000 քառ. կմ՝ Ալարիկ II թագավորի օրոք (484-507)։
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Թուլուզ Նարբոն Բարսելոն Տոլեդո | |||
Մակերես | 600.000 կմ2 | |||
Լեզու | գոթերեն, լատիներեն | |||
Կրոն | Արիոսականություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Բալթիներ | |||
Պետության գլուխ | Թագավոր | |||
Պատմություն | ||||
- Հռոմի ավերում | 410 | |||
- Ժողովուրդների մեծ ճակատամարտ | 451 | |||
- Վույեի ճակատամարտ | 507 | |||
- Օմայյանների հարձակում | 711-715 | |||
- Կովադոնգայի ճակատամարտ | 718 կամ 722 |
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Թուլուզը։ Ալարիկ II-ի մահից հետո՝ 507 թվականից սկսած, մայրաքաղաքը տեղափոխվում է Նարբոն, ապա՝ Պիրենեյան թերակղզու տարածք՝ Բարսելոն և Տոլեդո։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրել Արևմտյան Հռոմեական կայսրությունը, ներառել է ժամանակակից Իսպանիան և Պորտուգալիան։
8-րդ դարի սկզբին Վեստգոթական թագավորությունը թուլանում է։ Կենտրոնախույս ուժերը կարողանում են նվազեցնել թագավորի ազդեցությունը երկրում և բանակի վրա։ 7-րդ դարում Մերձավոր Արևելքի տարածքները ամբողջությամբ նվաճվել էին նորաստեղծ պետության՝ Արաբական խալիֆայության կողմից։ 711 թվականին արաբա-բերբերական զորքերը անցնում են Ջիբրալթարի նեղուցի աֆրիկյան ափը և սկսում Պիրենեյան թերակղզու նվաճումը։ Դրա արդյունքում արաբների նվաճած հողերը միավորվում են պետական նոր կազմավորման` Կորդովայի ամիրայության(929 թվականից` խաիֆայության) մեջ։ Վեստգոթական թագավորությանը միակ ժառանգորդն է մնում հյուսիսում հիմնված քրիստոնեադավան Աստուրիայի թագավորությունը (718-925), որը հետագայում կարողանում է զորեղանալ ու սկսել Ռեկոնկիստան՝ քրիստոնեական հողերի վերանվաճումը (ազատագրումը) արաբներից[1]։
Վեստգոթական թագավորությունը Արևմուտքի հզորագույն թագավորությունն էր, որը հիմնադրվել էր կործանվող Հռոմեական կայսրության փլատակների վրա։ Այն իրենից արտահայտում էր բարբարոսական ցեղերի գլխավորած պետություն, որի բնակչությունը հռոմեա-լատինական ծագմամբ քրիստոնյաներ էին։