Վեներա-6
From Wikipedia, the free encyclopedia
Վեներա 6 (ռուս.՝ Венера 6), խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներա մոլորակի հետազոտություններ իրականացնելու համար։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով[1]։ Կայանը բաղկացած էր իջեցվող սարքից, որը նախատեսված էր Վեներայի մթնոլորտ մտնելու և պարաշյուտով մակերևույթ իջնելու համար, և կրող կայանից, որը իջեցվող սարքի արձակումից հետո պետք է ծառայեր որպես կապ իջեցվող սարքի հետ։ Կայանի կառուցվածքը նման էր Վեներա-4-ին, տարբերությունը միայն իջեցվող սարքի ավելի ամուր էր կառուցվածքն էր։
Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | Լավոչկինի ԳԱՄ |
COSPAR ID | 1969-002A[1] |
NSSDCA ID | 1969-002A |
SCN | 03648 |
Ուղեծրի տեսակ | heliocentric orbit? |
Պտույտի ժամկետ | 285 օր |
Գործարկման ամսաթիվ | 1969 հունվարի 10, 05:51:52 UTC[1][2] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Մոլնիա |
Զանգված | 1130 կգ[1][2] |
Վեներայի մթնոլորտին մոտենալու պահին կայանը արձակել է 405 կգ կշռող իջեցվող սարքի պարկուճը, որը պարունակում էր գիտական գործիքներ։ 1969 թվականի մայիսի 17-ին 51 րոպեի ընթացքում, մինչ պարկուճը կախված էր արգելակման պարաշյուտից, կայանը փոխանցեց Վեներայի մթնոլորտի տվյալները։ Իջեցվող սարքը վայրէջք կատարեց Վեներայի կոորդինատների համակարգով 5° հս․ լ․ 23° աե․ ե․ վայրում։ Կայանի վրա գտնվում էին Խորհրդային Միության պետական զինանշանով մեդալիոն և Լենինի հարթաքանդակ։
Հաշվի առնելով Վեներա-4-ի արդյունքները՝ Վեներա-5-ի և Վեներա-6-ի իջեցվող սարքերում տեղադրվել էին հավելյալ գիտական սարքավորումներ, նոր քիմիական վերլուծություններ կատարելու համար։ Այս սարքավորումներով հնարավոր է եղել ճշգրտել մթնոլորտի կազմությունը։ Իմանալով, որ մթնոլորտը չափազանց խիտ է, պարաշյուտները նույնպես փոքրացվել են, որպեսզի պարկուճը հասցնի վայրէջք կատարել՝ մինչև լիցքի սպառվելը։