Վեներա-3
From Wikipedia, the free encyclopedia
Վեներա 3 (ռուս.՝ Венера 3), խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներա մոլորակի հետազոտություններ իրականացնելու համար։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով[1]։ Կայանը բաղկացած էր իջեցվող սարքից, որը նախատեսված էր Վեներայի մթնոլորտ մտնելու և պարաշյուտով մակերևույթ իջնելու համար, և կրող կայանից[2][3], որը իջեցվող սարքի արձակումից հետո պետք է ծառայեր որպես կապ իջեցվող սարքի հետ։
Արագ փաստեր Կազմակերպություն, Հիմնական կապալառուներ ...
Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՀԿԲ-1 |
COSPAR ID | 1965-092A[1] |
NSSDCA ID | 1965-092A |
SCN | 01733 |
Գործարկման ամսաթիվ | 1965 նոյեմբերի 16, 04:19 UTC[1] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Մոլնիա |
Զանգված | 960 կգ[1] |
Փակել