Վարշավայի ազգային թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Վարշավայի ազգային թանգարան (լեհ.՝ Muzeum Narodowe w Warszawie, MNW), ազգային թանգարան Վարշավայում, Լեհաստանի ամենամեծ թանգարաններից մեկը։ Թանգարանն ունի հնագույն արվեստի (եգիպտական, հունական, հռոմեական) հարուստ հավաքածու շուրջ 11,000 նմուշներով[3], 16-րդ դարից սկսած լեհական կերպարվեստի և արտասահմանյան կերպարվեստի հարուստ հավաքածու (իտալական, ֆրանսիական, ֆլամանդական, հոլանդական, գերմանական, ռուսական), այդ թվում կտավներ նաև Ադոլֆ Հիտլերի մասնավոր հավաքածուից[4], որը թանգարանին է զիջվել ամերիկյան իշխանությունների կողմից հետպատերազմյա շրջանում[5]։ Թանգարանն ունի նաև դրամագիտական և կիրառական արվեստի հավաքածուներ, արևելյան արվեստի բաժին, որն ընդգրկում է Լեհաստանում չինական արվեստի ամենամեծ հավաքածուն 5,000 նմուշով[6]։
Արագ փաստեր Վարշավայի ազգային թանգարան, Տեսակ ...
Վարշավայի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, ազգային թանգարան և պատմության թանգարան |
Երկիր | Լեհաստան |
Տեղագրություն | Śródmieście |
Վայր | Aleje Jerozolimskie? |
Կազմված է | Xawery Dunikowski Museum of Sculpture?, Poster Museum at Wilanów և Ֆարաս պատկերասրահ |
Հասցե | Al. Jerozolimskie 300-495Aleje Jerozolimskie? (3) |
Հիմնադրվել է | մայիսի 20, 1862[1] |
Այցելուներ | 337 629 մարդ (2015)[2] |
Տնօրեն | Jerzy Miziołek? |
Հավաքածուի չափս | մոտ 830 000[1] |
Կայք | mnw.art.pl(լեհ.)(անգլ.) |
Փակել