Վասկո դա Գամա
From Wikipedia, the free encyclopedia
Վասկո դա Գամա (պորտ.՝ Vasco da Gama, Վաշկու դա Գամա, 1469[1] կամ մոտ 1460[2], Սինիշ, Պորտուգալիայի թագավորություն - դեկտեմբերի 24, 1524, Կոչի, Kingdom of Cochin), պորտուգալացի ծովագնաց, առաջին եվրոպացին է, ով Աֆրիկա մայրցամաքը հարավից շրջանցելու միջոցով հասել է Հնդկաստան՝ հայտնագործելով դեպի այդ երկիր տանող ծովային ճանապարհը (1497-1499 թվականների ճանապարհորդության ընթացքում)։
Արագ փաստեր Վասկո դա Գամա պորտ.՝ Vasco da Gama, Ծնվել է ...
Վասկո դա Գամա պորտ.՝ Vasco da Gama | |
---|---|
Ծնվել է | 1469[1] կամ մոտ 1460[2] |
Ծննդավայր | Սինիշ, Պորտուգալիայի թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 24, 1524 |
Մահվան վայր | Կոչի, Kingdom of Cochin |
Գերեզման | Ժերոնիմուշ |
Քաղաքացիություն | Պորտուգալիայի թագավորություն[3] |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, world traveler, ծովային ճանապարհորդ և ռազմածովային սպա |
Ամուսին | Catarina de Ataíde? |
Ծնողներ | հայր՝ Էշտևան դա Գամա, մայր՝ Izabel Sodre?[4] |
Զբաղեցրած պաշտոններ | Պորտուգալական Հնդկաստանի փոխարքա |
Երեխաներ | Estêvão da Gama? և Քրիստովաու դա Գամա |
Ստորագրություն | |
Vasco da Gama Վիքիպահեստում |
Փակել
Վասկո դա Գաման Աշխարհագրական մեծ հայտնագործությունների առաջին հաջողակներից էր և Եվրոպայից ուղիղ դեպի Հնդկաստան ուղևորվող նավերի առաջնորդը։ 1524 թվականին կարճ ժամանակով պորտուգալական Հնդկաստանի ղեկավարն էր և ուներ Վիսերոնի կոչում։