Վասիլի Սմիսլով
From Wikipedia, the free encyclopedia
Վասիլի Վասիլևիչ Սմիսլով (ռուս.՝ Василий Васильевич Смыслов, մարտի 24, 1921(1921-03-24)[1][2][3][…], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1] - մարտի 27, 2010(2010-03-27)[4][2][3][…], Մոսկվա, Ռուսաստան), ԽՍՀՄ, հետագայում ռուս շախմատիստ, գրոսմայստեր, շախմատի աշխարհի 7-րդ չեմպիոն (1957-1958)։ ԽՍՀՄ չեմպիոն (1949)։ Եռակի Մոսկվայի չեմպիոն (1938, 1942, 1944/45)։ Համաշխարհային շախմատային օլիմպիադային իննակի հաղթող ԽՍՀՄ թիմի կազմում (1952, 1954, 1956, 1958, 1960, 1964, 1968, 1970, 1972)։
Վասիլի Վասիլևիչ Սմիսլով Василий Васильевич Смыслов | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1921(1921-03-24)[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1] |
Մահացել է | մարտի 27, 2010(2010-03-27)[4][2][3][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | շախմատիստ, երգիչ, ոչ գեղարվեստական գրող, շախմատային տեսաբան, գրող և լրագրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Vassily Smyslov Վիքիպահեստում |
Աշխարհի առաջնության խաղերում երեք անգամ հանդիպել է Մ․ Բոտվիննիկի հետ․ 1954 թ.՝ ոչ ոքի, 1957 թ.՝ հաղթանակ, 1958 թ.՝ պարտություն։ Աշխարհի առաջնության խաղ-մրցաշարի (1948 թ., 2-րդ տեղ Մ․ Բոտվիննիկից հետո) և եզրափակիչ փուլի (1984 թ.) մասնակից։ ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է շախմատային օլիմպիադաների (1952-1972 թթ.) և Եվրոպայի առաջնությունների 1951-1973 թթ.։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։