Վասիլի Լոմաչենկո
From Wikipedia, the free encyclopedia
Վասիլի Անատոլևիչ Լոմաչենկո (ուկրաիներեն՝ Василь Анатолійович Ломаченко, փետրվարի 17, 1988 թ., Բելգորոդ-Դնեստրովսկի, Օդեսայի մարզ, ՈՒԽՍՀ), ուկրաինացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։
Վասիլի Լոմաչենկո | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Ամբողջական անուն | Վասիլի Անատոլևիչ Լոմաչենկո |
Մականուն | The Matrix Hi-Tech Loma |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Ծննդյան ամսաթիվ | 17 փետրվարի, 1988 |
Ծննդավայր | Բելգորոդ-Դնեստրովսկի, Օդեսայի մարզ, ՈՒԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաշային կարգ | Կիսաթեթև (մինչև 57,15 կգ) 2-րդ կիսաթեթև (մինչև 59 կգ) Թեթև (մինչև 61,24 կգ) |
Հասակ | 170 սմ |
Մարզիչ | Անատոլի Լոմաչենկո |
Պրոմոուտեր | Top Rank Boxing |
Պրոֆեսիոնալ կարիերա | |
Վերջին մարտ | 11 դեկտեմբերի, 2021 |
Չեմպիոնական գոտի | WBA (2018—2020), WBO (2018—2020), The Ring (2018—2020), WBC (2019—2020) |
Մարտերի թիվ | 18 |
Հաղթանակների թիվ | 16 |
Հաղթանակ նոկաուտով | 11 |
Պարտություն | 2 |
Ոչ ոքի | 0 |
Տեղի չունեցած | 0 |
Սիրողական կարիերա | |
Մարտերի թիվ | 397 |
Հաղթանակների թիվ | 396 |
Պարտությունների թիվ | 1 |
World Series Boxing | |
Թիմ | Українські отамани |
Մարտերի թիվ | 6 |
Հաղթանակների թիվ | 6 |
Պարտությունների թիվ | 0 |
lomachenko.com |
Վասիլի Լոմաչենկոն 2 անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն 2008 և 2012 թվականներին, 2 անգամ աշխարհի չեմպիոն՝ 2009 և 2011 թվականներին, 2008 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն, 2006 թվականին՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն։ Վել Բարկերի գավաթակիր է, ունի Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ Ուկրաինայի ամենատիտղոսակիր բռնցքամարտիկն է։
Համարվում է սիրողական բռնցքամարտի պատմության ամենաուժեղ և տեխնիկապես զարգացած բռնցքամարտիկներից մեկը։ Սիրողական բռնցքամարտում պարտվել է ընդամենը 1 անգամ, երբ վիճահարույց մենամարտ էր անցկացնում Ալբերտ Սելիմովի հետ 2007 թվականին Աշխարհի առաջնության եզրափակչի ժամանակ։ Սակայն հետագայում կարողացել է 2 անգամ հաղթել Սելիմովին. առաջին անգամ 2008 թվականին Օլիմպիական խաղերի ժամանակ, իսկ երկրորդ անգամ՝ 2013 թվականին WSB կիսապրոֆեսիոնալ լիգայում։
Կիսաթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն է WBO վարկածով (2014—2016), երկրորդ կիսաթեթև քաշային կարգում՝ WBO վարկածով (2016—2018): Թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն է WBA, WBO, «The Ring» ամսագրի վարկածներով (2018—2020) և WBC (2019—2020) վարկածով։ Կարողացել է կրկնել 39 տարվա վաղեմություն ունեցող ռեկորդը. 2014 թվականին դարձել է երկրորդ բռնցքամարտիկը, ով կարողացել է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը պրոֆեսիոնալ կարիերայի 3-րդ մենամարտում։ Սահմանել է ռեկորդ՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկրորդ քաշային կարգում անցկացնելով ամենաքիչ քանակությամբ մենամարտերը (7-րդ մենամարտում)։ Սահմանել է ևս մի ռեկորդ՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը երրորդ քաշային կարգում անցկացնելով ամենաքիչ քանակությամբ մենամարտերը (12-րդ մենամարտում)։ Ընդհանուր առմամբ, իր ողջ կարիերայի ընթացքում նա հաղթել է 12 բռնցքամարտիկի աշխարհի չեմպիոնի կոչման համար[1]։
2016 թվականի դեկտեմբերի 25-ին Լոմաչենկոն HBO հեռուստաալիքի կողմից ճանաչվել է 2016 թվականի լավագույն բռնցքամարտիկ[2]։ 2017 թվականին HBO հեռուստաալիքի և «The Ring» ամսագրի կողմից ճանաչվել է տարվա լավագույն բռնցքամարտիկ։
«The Ring» ամսագրի կողմից լավագույն բռնցքամարտիկների ռեյտինգում անկախ քաշային կարգից զբաղեցրել է առաջին հորիզոնականը (2018—2019)[3]: