Վանվ
From Wikipedia, the free encyclopedia
Վանվ ( ֆր.՝ Vanves), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Օ դը Սեն դեպարտամենտում։ Փարիզի արվարձանն է և Ֆրանսիայի ու Եվրոպայի ամենախտաբնակ քաղաքներից մեկը[5]։ Ընկած է Փարիզից դեպի հարավ-արևմուտք՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից 5,6 կմ հեռավորության վրա։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||
---|---|---|---|
Վանվ | |||
ֆր.՝ Vanves[1] ֆր.՝ Vanvres[2] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Մակերես | 1,56 կմ² | ||
ԲԾՄ | 57 մետր | ||
Բնակչություն | ▲28 014 մարդ (հունվարի 1, 2021)[3] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 92170[4] | ||
Պաշտոնական կայք | vanves.fr(ֆր.) | ||
| |||
Փակել
1860 թվականի հունվարի 1-ին Փարիզ քաղաքի տարածքն ընդլայնվեց՝ ներառելով շրջակա համայնքները։ Այս պատճառով Վանվ համայնքը կորցրեց իր տարածքի մոտավորապես մեկ երրորդը, որն անցավ մայրաքաղաքին։
1883 թվականի նոյեմբերի 8-ին էլ Վանվի տարածքի մոտավորապես կեսը հատկացվեց նորաստեղծ Մալակոֆ համայնքին։
Վանվը գտնվում է Փարիզի մետրոյի 13-րդ գծի վրա։