Վանուազ (ազգային պարկ)
ազգային պարկ / From Wikipedia, the free encyclopedia
Վանուազ (ֆր.՝ Parc national de la Vanoise), Ֆրանսիայի ազգային պարկերից մեկը, որը տեղակայված է Տարանտազիա և Մորիանա դաշտավայրերի մեջտեղում, Ֆրանսիայի Ալպերում[2]։ Իր մեջ ընդգրկում է Վանուազ լեռնազանգվածը։ Հիմնադրվել է 1963 թվականին և համարվում է առաջին ֆրանսիական ազգային պարկը։ Վանուազ ազգային պարկը գտնվում է Սավոյ դեպարտամենտում։ Այնպիսի փոքր գյուղեր, ինչպիսին են Champagny-le-Haut, Տերմինոն, Լա Չիսերետեն, Բրամանսը, Սոլիերես Սարդիերեսը, Ֆրիբուրգը, Պրալոգնա լա Վանուազը, Սեզը, գտնվում են այգու մոտ։ Ազգային պարկը սահմանակից է մի քանի խոշոր ֆրանսիական լեռնադահուկային հանգստավայրերի (Լես Տրոիս Վալեյ, Տինի, Վալ դը Իզեր, Լեզ Արկ, Լա Պլանգնե)։
Տեսակ | Ֆրանսիայի ազգային պարկ և բնության հատուկ պահպանվող տարածք |
---|---|
Երկիր | Ֆրանսիա[1] |
Վարչատարածք | Սավոյ |
Հիմնվել է | հուլիսի 6, 1963 և 1963[1] |
Մակերես | 528 կմ² և 52 839 հեկտար[1] |
Սահմանի իտալական կողմում այգու շարունակությունը Գրան Պարադիզոն ազգային պարկն է։ Երկուսը միասին ունեն շուրջ 1250 քառ. կմ տարածք, ըստ այդմ համարվում են ալպիական ազգային պարկերից ամենախոշորը ։