Վալտեր Բաադե
From Wikipedia, the free encyclopedia
Վիլհելմ Հայնրիխ Վալտեր Բաադե, (գերմ.՝ Wilhelm Heinrich Walter Baade, մարտի 24, 1893(1893-03-24)[1][2][3][…], Չրոտինգհաուզեն, Փրոյսիշ-Օլդենդորֆ, Մինդեն Լյուբեքե, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[2] - հունիսի 25, 1960(1960-06-25)[1][2][3][…], Գյոթինգեն, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի աստղաֆիզիկոս։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաադե
Վալտեր Բաադե Walter Baade | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1893(1893-03-24)[1][2][3][…] Չրոտինգհաուզեն, Փրոյսիշ-Օլդենդորֆ, Մինդեն Լյուբեքե, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[2] |
Մահացել է | հունիսի 25, 1960(1960-06-25)[1][2][3][…] (67 տարեկան) Գյոթինգեն, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | աստղագետ և աստղաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Մաունթ Վիլսոնի աստղադիտարան, Պալոմարյան աստղադիտարան և Գյոթինգենի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն[5] և աստղաֆիզիկա[5] |
Անդամակցություն | Բավարիական գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[6] |
Ալմա մատեր | Գյոթինգենի համալսարան (1919)[2] և Մյունստերի համալսարան (1913)[2] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] և գերմաներեն[5] |
Եղել է գիտական ղեկավար | Հելթոն Քրիստիան Արպ |
Հայտնի աշակերտներ | Հելթոն Քրիստիան Արպ և Ալան Ռեկս Սենդիջ |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Յոհաննա Բոհլման |
Walter Baade Վիքիպահեստում |
Ավարտել է Գյոթինգենի համալսարանը (1919)։ 1919-1931 թթ. աշխատել է Բերգեդորֆի (Համբուրգ) աստղադիտարանում, որից հետո տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և մինչև 1958 թ. աշխատել Մաունտ Վիլսոնի ու Մաունտ Պալոմարի աստղադիտարաններում։
Զբաղվել է գիսավորների, մոլորակների, աստղերի, գերնորերի և գալակտիկաների ուսումնասիրությամբ։ Վալտեր Բաադեն մոտագույն գալակտիկաների կենտրոնական մասերը տարրալուծել է առանձին աստղերի և բացահայտել նրանց աստղային բնակչության կազմի ու պայծառ աստղերի մի շարք ֆիզիկական առանձնահատկությունները։ Այս ուսումնասիրությունները հնարավորություն տվեցին նրան հաստատելու աստղային երկու տիպի բնակչության (որոնք այժմ կոչվում են Բ-ի I և II տիպի բնակչություններ) գոյության փաստը։ Վալտեր Բաադեն գտել է արտագալակտիկական հեռավորությունների սանդղակի սխալը և շտկել այն։ Ռուդոլֆ Մինկովսկու հետ նա առաջինն է կատարել մի շարք հզոր տիեզերական ռադիոաղբյուրների նույնացումը գալակտիկաների հետ։