Վալերի Կուբասով
From Wikipedia, the free encyclopedia
Վալերի Նիկոլաևիչ Կուբասով (ռուս.՝ Валерий Николаевич Кубасов, հունվարի 7, 1935(1935-01-07)[1], Vyazniki, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 19, 2014(2014-02-19)[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1969, 1975), տեխնիկական գիտական թեկնածու (1968)։
Վալերի Կուբասով ռուս.՝ Валерий Кубасов | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1935(1935-01-07)[1] |
Ծննդավայր | Vyazniki, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 19, 2014(2014-02-19)[2] (79 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ (1958) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | տիեզերագնաց, ճարտարագետ և գրող |
Աշխատավայր | Էներգիա |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Valeri Kubasov Վիքիպահեստում |
Ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը (1958 թվական)։ Խորհրդային տիեզերագնացների ջոկատում Է ընդգրկվել 1966 թվականին։ 1969 թվականի հոկտեմբերի 11-16-ը, Գեորգի Շոնինի հետ, որպես բորտ-ինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-6» տիեզերանավով։ Առաջինն է իրականացրել տիեզերքում եռակցման աշխատանքների փորձը։ Մասնակցել է «Սոյուզ-7» (մեկօրյա), «Սոյուզ-7» և «Սոյուզ-8» (երեքօրյա) խմբային թռիչքներին, Երկրի շուրջը կատարել 80 պտույտ։ 1975 թվականի հուլիսի 15-21-ը, Ալեքսեյ Լեոնովի հետ, որպես բորտ-ինժեներ, մասնակցել է «Սոյուզ-Ապոլլոն» ծրագրով իրականացվող առաջին սովետա-ամերիկյան գիտափորձին։