Սրտային ցիկլ
From Wikipedia, the free encyclopedia
Սրտային ցիկլ, սրտի 1 զարկի ավարտից մինչև հաջորդ սրտային զարկի սկիզբը։ Այն կազմված է երկու փուլից. առաջին փուլի ընթացքում տեղի է ունենում սրտամկանի թուլացում և սրտի արյունալեցում, այս փուլը կոչվում է դիաստոլայի փուլ, երկրորդ փուլում տեղի է ունենում սրտամկանի կծկում, որի շնորհիվ սրտից արյունը արտամղվում է դեպի հյուսվածքներ և օրգաններ, որն էլ կոչվում է սիստոլայի փուլ։ Արյան արտամղումից անմիջապես հետո տեղի է ունենում սրտամկանի թուլացում, որի հետևանքով սիրտը պատրաստ է ընդունել արյան նոր ծավալ, որը վերադառնում է թոքերից և այլ օրգան-համակարգերից, այնուհետև կրկին կատարվում է սրտամկանի կծկում, արյան արտամղում թոքեր և այլ օրգաններ, որն էլ հենց կոչվում է սրտային ցիկլ։ Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորմայում առողջ սիրտը կատարում է միջինում 70-75 զարկ մեկ րոպեում, այսինքն կարելի է ասել, որ սիրտը կծկվում է յուրաքանչյուր 0,8 վայրկյանը մեկ[2]։ Սիրտը կազմված է երկու նախասրտից և երկու փորոքից, ըստ այդմ էլ տարբերակում են սրտի աջ (աջ նախասիրտ, աջ փորոք) և ձախ կեսեր (ձախ նախասիրտ, ձախ փորոք)։ Սրտային ցիկլն սկսվում է փորոքների վաղ դիաստոլայով՝ սրտամկանը թուլանում է, խոռոչները լայնանում են և արյունը նախասրտերից անցնում է դեպի փորոքներ, այնուհետև փորոքների ուշ դիաստոլայի փուլի վերջում տեղի է ունենում երկու նախասրտերի կծկում (նախասրտերի սիստոլա), որի արդյունքում արյունը նախասրտերից անցնում է դեպի փորոքներ[3]։ Փորոքների սիստոլայի ընթացքում տեղի է ունենում փորոքների կծկում և արյան արտաղում աջ փորոքից դեպի թոքեր, իսկ ձախ փորոքից դեպի այլ օրգան-համակրգեր, այս ընթացքում տեղի է ունենում նախասրտերի թուլացում (նախասրտերի դիաստոլա)։ Սրտի խոռոչների ճիշտ և համակարգված աշխատանքի շնորհիվ տեղի է ունեում արյան և սննդարար նյութերի ճիշտ տեղաբաշխում ողջ մարմնով[4]։ Միտրալ և տրիկուսպիդալ փականները, որոնք հայտնի են նաև, որպես ատրիովենտրիկուլյար կամ AV փականներ, բացվում են փորոքների դիաստոլայի փուլում։ Ավելի ուշ տեղի է ունենում նախասրտերի կծկում (նախասրտերի սիստոլա), որի արդյունքում արյունը նախասրտերից մղվում է դեպի փորոքներ (տես դիագրամը)։ Այնուհետև սինոատրիալ հանգույցից եկող էլեկտական ազդակների շնորհիվ տեղի է ունեում փորոքների կծկում (փորոքների սիստոլա) և փորոքներում ճնշման բարձրացման հետևանքով տեղի է ունենում AV փականների փակում, որի հետևանքով կանխվում է արյան հնարավոր հետհոսքը, որն էլ կոչվում է իզովոլյումիկ կծկման փուլ[5]։ Սիստոլայի փուլում կծկման հետևանքով տեղի է ունենում փորոքներում ճնշման կտրուկ աճ։ Երբ փորոքներում եղած ճնշումը գերազանցում է աորտայում և թոքային զարկերակում եղած ճնշմանը, տեղի է ունենում թոքային և աորտալ փականների բացում, արյան արտամղում փորքներից դեպի աորտա և թոքային զարկերակ։ Սա իրենից ներկայացնում է սրտային ցիկլի արտամղման փուլը։ Արտամղման փուլից հետո, երբ աորտայում և թոքային զարկերակում ճնշումը գերազանցում է փորոքներում եղած ճնշմանը, տեղի է ունենում աորտալ և թոքային փականների փակում (Վիգերսի դիագրամում համապատասխանում է կապույտ կորին)։ Իզովոլյումիկ թուլացման ժամանակ, տեղի է ունենում փորոքներում ճնշման նշանակալի նվազում և նախասրտերը սկսում եմ արյունալցվել, քանի որ արյունը հետ է գալիս հյուսվածքներից և օրգաններից, լցվում է աջ նախասիրտ (ստորին սիներկաից) և ձախ նախասիրտ (թոքային երակներից)։ Փորոքների թուլացման հետ մեկտեղ միտրալ և տրիկուսպիդալ փականները կրկին բացվում են տեղի է ունենում փորոքների դիաստոլա և սրտային ցիկլը կրկնվում է[5][6]։ Սրտային ցիկլի ընթացքում տեղի է ունենում ճնշման իջեցում և բարձրացում։ Սրտամկանի կոորդինացված կծկումը տեղի է ունենում Պեյսմեկերյան բջիջների շնորհիվ, որոնք գտնվում են սինոատրիալ և ատրիովենտրիկուլյար հանգույցներում։ Սրտամկանը կազմված է միոցիտներից, որոնք օժտված են իրենց ներքին կծկման ունակությամբ, որը կապված չէ արտաքինից նյարդավորման հետ, բացառությամբ սրտի կծկման հաճախությամբ՝ պայմանավորված մետաբոլիկ պահանջների հետ[7]։ Էլեկտրոկարդիոգրամայի վրա P ատամիկի առկայությունը խոսում է նախասրտերի կծկման (սիստոլայի) մասին։
[[:Պատկեր:|Սրտի տոների աուսկուլտացիան]] | |
[[Պատկեր:|180px|noicon]] 15 տարեկան առողջ աղջկա սրտի աուսկուլտատիվ տոներ | |