Ստոկհոլմի հանրային գրադարան
From Wikipedia, the free encyclopedia
Ստոկհոլմի հանրային գրադարան (շվեդ.՝ Stockholms stadsbibliotek), հանրային գրադարան Ստոկհոլմի Վասաստան շրջանում՝ Սվեավեգան և Ուդենգատան փողոցների խաչմերուկում։ Գրադարանի գլխավոր շենքը կառուցվել է ճարտարապետ Գունար Ասպլունդի նախագծով և համարվում է քաղաքի ամենահայտնի շենքերից մեկը։ Այսօր «Ստոկհոլմի հանրային գրադարան» անվանումը օգտագործվում է ինչպես իր, այնպես էլ Ստոկհոլմի ամբողջ քաղաքային գրադարանային համակարգի նշանակությամբ։ 2007 թվականի դրությամբ գրադարանի գլխավոր մասնաշենքի գրապահոցում հաշվառված է շուրջ 700000 գիրք, ինչպես նաև 177 օրաթերթ և 1200 ամսագիր, որոնց մի մասը պահվում է հարևան մասնաշենքում։ Ստոկհոլմի հանրային գրադարանը Շվեդիայի առաջին հանրային գրադարանն է, որտեղ ընթերցողները հնարավորություն ունեն ինքնուրույն օգտվել գրապահոցից առանց աշխատակիցների օժանդակության։
Երկիր | Շվեդիա[1][2] |
---|---|
Տեսակ | հանրային գրադարան և գրադարանի շենք |
Հիմնվել է | մարտի 31, 1928 |
Տեղադրություն | Ստոկհոլմ[2][1] |
Այլ տվյալներ | |
Կայք | ssb.stockholm.se |