Սոֆյա Գեցովա
բելառուս-իսրայելացի գիտնական / From Wikipedia, the free encyclopedia
Սոֆյա Գեցովա (եբրայերեն՝ סופיה גצובה, հունվարի 23, 1872(1872-01-23) կամ հոկտեմբերի 8, 1872(1872-10-08), Վիլնյուս, Ռուսական կայսրություն և Գոմել, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 12, 1946(1946-07-12), Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն), բելառուս ախտաբան և գիտնական։ Մեծացել է Բելառուսի հրեական շտետլում, Բեռնի համալսարանում իր բժշկական ուսումնառության ընթացքում նշանվել է Խայիմ Վեյցմանի հետ, որը հետագայում դարձել է Իսրայելի առաջին նախագահը։ Նրանք միասին աշխատել են սիոնիստական շարժման մեջ։ Չորս տարվա սիրավեպից հետո Վեյցմանը խզել է իրենց նշանադրությունը և Գետցովան վերադարձել է բժշկական ուսմանը, որն ավարտել է 1904 թվականին։ Հետազոտություններ է կատարել վահանագեղձ վերաբերյալ և 1907 թվականին հայտնաբերել է պինդ բջջային բները (SCN):
Սոֆյա Գեցովա ռուս.՝ Софья Гецова | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1872(1872-01-23) կամ հոկտեմբերի 8, 1872(1872-10-08) Վիլնյուս, Ռուսական կայսրություն կամ Գոմել, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 12, 1946(1946-07-12) Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Ձիթենյաց լեռան հրեական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Մանդատային Պաղեստին |
Մասնագիտություն | ախտաբան և գիտնական |
Հաստատություն(ներ) | Բեռնի համալսարան, Բազելի համալսարան, Պաստերի ինստիտուտ և Երուսաղեմի հրեական համալսարան |
Ալմա մատեր | Բեռնի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | եբրայերեն |
Գիտական ղեկավար | Թեոդոր Լանգանս |
Sophia Getzowa Վիքիպահեստում |
Հրեայի, կնոջ և օտարերկրացու կարգավիճակի պատճառով Գեցովայի աշխատանքային կարգավիճակը եղել է անկայուն։ Աշխատել է 1920-ական թվականներին Շվեյցարիայի տարբեր վայրերում, ինչպես նաև կարճ ժամանակով Փարիզում։ 1925 թվականին Ալբերտ Այնշտայնի առաջարկությունից հետո, աշխատանքի է ընդունվել որպես պաթոլոգ աշխատելու դեռևս չստեղծված Երուսաղեմի հրեական համալսարանում, որտեղ դառնալու էր առաջին կին պրոֆեսորը 1927 թվականին։ Համագործակցել է եվրոպացի գիտնականների լայն շրջանակի հետ։