Սուրբ Մարգարեթ (Շոտլանդիայի թագուհի)
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Մարգարեթ շոտլանդուհի (անգլ.՝ Saint Margaret of Scotland, շոտլ․ Սաունթ Մագրեթ, մոտ 1045[1][2][3][…], Բարանյա, Հունգարիայի թագավորություն և Հունգարիա - նոյեմբերի 16, 1093 կամ 1093[4], Էդինբուրգ, Շոտլանդիայի թագավորություն), նաև հայտնի որպես Ուեսսեքսի Մարգարեթ, Անգլիայի արքայադուստր էր և Շոտլանդիայի թագուհի։ Մարգարեթին երբեմն անվանել են «Շոտլանդիայի մարագարիտ[6]»։ Ծնվել է Հունգարիայի թագավորությունում աքսորի ժամանակ, եղել է Էդգար Էթելինգի՝ չթագադրված ու կարճաժամկետ իշխած Անգլիայի անգլո-սաքսոն թագավորի քույրը։ Մարգարեթն ու իր ընտանիքը վերադարձել են Անգլիայի թագավորություն 1057 թվականին, բայց այնտեղից փախել Շոտլանդիայի թագավորություն 1066 թվականին Անգլիայի նորմանական նվաճումից հետո։ Մինչև 1070 թվականի ավարտը Մարգարեթն ամուսնացել է Շոտլանդիայի թագավոր Մալքոլմ III-ի հետ ու դարձել Շոտլանդիայի թագուհի։
Սուրբ Մարգարեթ | |
---|---|
Ծնվել է՝ | մոտ 1045[1][2][3][…] |
Ծննդավայր | Բարանյա, Հունգարիայի թագավորություն կամ Հունգարիա |
Մահացել է՝ | նոյեմբերի 16, 1093 կամ 1093[4] |
Վախճանի վայր | Էդինբուրգ, Շոտլանդիայի թագավորություն |
Դանֆերմլայն վանք | |
Երկիր | Անգլիայի թագավորություն և Շոտլանդիայի թագավորություն |
Տոհմ | Ուեսեքսի տոհմ |
իշխող թագուհի | |
Հայր | Edward the Exile?[5] |
Մայր | Ագաթա[5] |
Երեխաներ | Բուլոնյան կոմսուհի Մարի Շոտլանդացի[5], Էդմունդ Շոտլանդացի[2][5], Ethelred of Scotland?[2], Edgar?[5], Ալեքսանդր I[2][5], Matilda of Scotland?[5], Դավիթ I Շոտլանդացի[5] և Edward of Scotland?[2] |
Նա շատ բարեպաշտ կաթոլիկ էր, և ի թիվս այլ բարեգործությունների, Շոտլանդիայում, Ֆորթ գետի գետաբերանում տեղադրել է լաստանավ դեպի սուրբ Էնդրյուս, Ֆայֆ, ճամփորդող ուխտավորների համար, որից էլ առաջացել են Հարավային Քուինսֆերի և Հյուսիսային Քուինսֆերի քաղաքների անունները։ Մարգարեթը Շոտլանդիայի երեք թագավորների, չորս՝ եթե հաշվենք նաև Շոտլանդիայի թագավոր Էդմունդին,որը կառավարում էր իր հորեղբայր Դոնալդ III-ի հետ, ինչպես նաև Անգլիայի մեկ թագուհու մայրն է եղել։ Ըստ Թուրգոթ Դուրհամի «Շոտլանդիայի թագուհի սուրբ Մարգարեթի կյանքը» գրքի, նա մահացել է Էդինբուրգյան դղյակում, Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում 1093 թվականին, ճակատամարտում իր ամուսնու մահվան լուրն ստանալուց բառացիորեն մի քանի օր հետո։
1290 թվականին Հռոմի պապ Իննոսենտ IV-ը սրբադասել է նրան, և նրա մասունքները աճյունասափորում վերաթաղվել են Դանֆերմլայն վանքում, Ֆայֆում, Շոտլանդիայում։ Շոտլանդական ռեֆորմներից հետո նրա մասունքները ցիրուցան են եղել ու հետագայում անհետացել։ Որոշ ժամանակ Շոտլանդիայի թագուհի Մերիի մոտ է եղել նրա գլուխը, որը պահպանվել է Ֆրանսիայում Դունայի շոտլանդական քոլեջում ճիզվիտների կողմից, որտեղից էլ հետագայում անհետացել է ֆրանսիական հեղափոխության ընթացքում։