Սուրբ Հռոմի կայսրերի ցանկ
From Wikipedia, the free encyclopedia
Սրբազան Հռոմեական կայսրության կայսրերը կրում էին «հռոմեական կայսր» (լատին․՝ imperator Romanorum) կամ «Հռոմեական կայսրության կայսր» (լատին․՝ imperator Romanum gubernans imperium) տիտղոսները, այսպիսով ընդգծելով այն փաստը, որ հանդիասանում են Հռոմեական կայսրության իրավահաջորդները։ Օտտոն I Մեծի թագադրումից (962 թվական) կայսրությունը իր կազմի մեջ ներգրավեց նաև Գերմանիան, Իտալիան և Արելատի Բուրգունդյան թագավորությունը։ Սրբազան Հռոմեական կայսրություն անվանումը ծագել է 1254 թվականին, բայց ներկայումս վերագրվում է 962 թվականից (երբեմն նաև 800 թվականից) մինչև 1806 թվականը։
1212 թվականին կայսրության կազմում թագավորություն դարձավ նաև Չեխիան։ Հետագայում Բուրգունդիան մտավ Ֆրանսիայի կազմի մեջմիսկ 15-րդ դարի կեսերին Ֆրիդրիխ 3-րդը հրաժարվեց Իտալիային ուղղված պահանջներից և ընդունեց նոր տիտղոս. գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրության կայսր։ Այսպիսով, կայսրության տարածքները սահմանափակվում էին Գերմանիայով և Չեխիայով։ 19-րդ դարում Նապոլեոնական պատերազմներ սկիզբը մեծ վնաս հասցրին գերմանական պետությունների միասնականությանը։ Ֆրանց 2-րդ կայսրը Նապոլեոն Բոնապարտի ճնշումների պատճառով հրաժարվեց իր գահից (1806 թվական)։ Սրբազան Հռոմեական կայսրությունը դադարաց գոյություն ունենալ։
Կարլոս Մեծը ստացավ կայսրի տիտղոս Հռոմի պապի՝ Լևոն 3-րդի կողմից, իր գահակալության ժամանակ 800 թվականին։ Հետագայում կայսրի տիտղոս ընդունելը կախված էր հռոմի պապի համաձայնությունից։ Սակայն Օտտոն 1-ին ժամանակաշրջանում համարվում էր, որ կայսրական տիտղոսի իրավունք ունի միայն Գերմանիայի թագավորը, ընտրված գերմանական կուրֆժրստների կողմից, ոչ բոլոր գերմանական արքաններն էին կարողանում թագադրվել պապի կողմից, և հետևաբար նրանցից ոչ բոլորն էին համարվում Սրբազան Հռոմեական կայսրության կայսր։
1508 թվականին Գերմանիայի արքա Մակսիմիլիան 1-ինը, դեպի Հռոմ անհաջող արշավանքից հետո, պապի կողմից ստացավ ընտրյալ կայսրի կոչում։ Նրա իրավահջորդը Կարլոս 5-րդը տագադրվեց պապի կողմից, որպես կայսր 1530 թվականին, սակայն նրա հետնորդները այլևս չէին ցանկանում կայսր համարվելու համար ստանալ պապի համաձայնությունը, և պապի կողմից ստանում են այդ իրավունքը համարվել «ընտրյալ կայսրեր»։