Սուսու
From Wikipedia, the free encyclopedia
Սուսու (ֆր.՝ Soussous), ժողովուրդ։ Բնակվում են Գվինեայում, Սիեռա Լեոնեում և Սենեգալում։ Թիվը՝ մոտ 0,9 միլիոն (1978 թ.)։ Լեզուն պատկանում է մանդե լեզուների հարավային խմբին, կրոնը՝ իսլամ։ Սուսուին արագորեն ձուլվում են հարևան փոքր ժողովուրդները (բագա, լանդումա, նալու և այլն)։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ (բրինձ, վարսակ, անանաս, բանան) և ձկնորսությամբ։