Սուլդա
From Wikipedia, the free encyclopedia
Սուլդա (վրաց.՝ სულდა) - գյուղ Վրաստանում, մտնում է Ախալքալաքի մունիցիպալիտետի մեջ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Սուլդա | |||
վրաց.՝ სულდა | |||
Երկիր | Վրաստան | ||
Մարզ | Սամցխե-ՋավախքՍամցխե-Ջավախք | ||
Շրջան | Ախալքալաքի շրջան | ||
ԲԾՄ | 1900 մ | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 726[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր 99,6 % | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Գյուղը գտնվում է Ախալքալաքից դեպի հարավ-արևմուտք 18 վերստ հեռավորությամբ։ Սրա արևելահարավային կողմում ձգվում է Գեոգտաղի շղթան, հարավային կողմում բարձրանում է Սրբի սարը, որի գագաթին կանգնեցրած է մի մեծ խաչ, շինված է Ս. Գևորգ անվամբ մի մատուռ՝ մեջը դրված է մի քարե խաչ, հյուսիսային կողմում Ղատանա սարը, լանջին մի գյուղ և եկեղեցու ավերակ, սրանից դեպի հյուսիս արևմուտք Մեծ Գիվնե սարը՝ գագաթին մի ավերակ եկեղեցի։ Հյուսիս-արևելյան կողմը Փոքր Գիվնե սարը և հյուսիսային կողմը Բերդի կանաչ կոչված փոքրիկ լիճը։
Սարի գագաթին կա մի ամրոցի ավերակ, որի միջից զանազան ստորերկրյա անցքեր ձգվում են մինչև գյուղի տները։ Տները կես գետնափոր են, բերդի սարի լանջին շինած է հասարակ մի եկեղեցի։ Բնակչության հիմնական զբաղմունքն երկրագործությունն է։