Սուեզի ջրանցքի խցանում 2021
From Wikipedia, the free encyclopedia
Սուեզի ջրանցքի խցանում, առաջացել է 2021 թվականի մարտի 23-ին, երբ «Ոսկե դասի» բեռնարկղային «Էվըր Գիվեն» (անգլ.՝ Ever Given) նավը Եգիպտոսի Սուեզի ջրանցքում ծանծաղուտի մեջ է խրվել[1]։ 400 մետր երկարությամբ նավը ըստ նախնական վարկածի ենթարկվել է մինչև 74 կիլոմետր ժամում (40 հանգույց) ավազի փոթորկի և ուժեղ քամու ազդեցությանը, դուրս է եկել երթուղուց[2]։ Իշխանությունները պնդել են, որ վթարի հիմնական պատճառը դա չի եղել, և որ «հնարավոր է եղել են տեխնիկական կամ մարդկային սխալներ»[3]։ Նավը բախվել է ջրանցքի ափերին, ծանծաղուտն է խրվել, ամբողջությամբ փակել է ջրանցքը, անհնարին դարձնելով երթևեկությունը[4]։ Նավը ծանծաղուտից լիովին հանվել է մարտի 29-ի տեղական ժամանակով 15:05-ին[5]։
Արագ փաստեր Թվական, Ժամանակ ...
Վթարված նավի դիրքը ջրանցքում։ Նկարված է տիեզերքից։ | |
Թվական | Մարտի 23, 2021 (2021-03-23) |
---|---|
Ժամանակ | 3 տարի, 4 շաբաթ, 1 օր և 2 ժամ |
Վայր | Եգիպտոս, Սուեզի ջրանցք |
Կոորդինատներ | 30°01′03″ հս․. լ. 32°34′48″ ավ. ե.HGЯOL |
Պատճառ | տեխնիկական |
Մասնակիցներ | «Էվըր Գիվեն» |
Հետևանք | Սուեզի ջրանցքի խցանում |
Փակել