Սոցիալական գովազդ
From Wikipedia, the free encyclopedia
Սոցիալական գովազդ, գովազդի ոչ առևտրային տեսակ, որն ուղղված է հասարակական վարքագծի մոդելների փոփոխությանը և հանրության խնդիրների վրա ուշադրություն գրավելուն[1]։
Սոցիալական գովազդը սոցիալական ապրանքի տարատեսակ է (ԱՄՆ-ում և Եվրոպայում այն նշելու համար ավանդաբար կիրառվում է PSA — public service announcement հասկացությունը), որն էականորեն տարբերվում է պետական և քաղաքական գովազդից։
Տեղական սոցիալական գովազդը ոչ առևտրային գովազդ է, որն ուղղված է տվյալ շրջանի առավել արդիական խնդիրների վրա ուշադրություն հրավիրելուն[2]։
Ավելի հաճախ այսպիսի գովազդների պատվիրատուները պետական մարմիններն են կամ ոչ առևտրային կազմակերպությունները։
Սոցիալական գովազդները հիմնականում ուղղված են թմրամիջոցների դեմ պայքարին, ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը, առողջ ապրելակերպի քարոզչությանը, բնապահպանությանը և նմանատիպ հարցերին։