Սովորություն
From Wikipedia, the free encyclopedia
Սովորություն, վարքի կայուն միջոց, որի իրականացումը որոշակի իրավիճակում անհատի համար դառնում է պահանջմունք[1], որն էլ «արթնացնում է որոշակի գործողության, արարքի իրականացում»[2]։ Սովորության ձևավորման ընթացքում բազմաթիվ անգամ իրականացվում է այս կամ այն գործողությունը, չափազանց մեծ նշանակություն ունեն այդ գործողության իրականացման ընթացքում առաջացած հաճելի էմոցիոնալ զգացողությունները, քանի որ այն «յուրացված է..., որը դարձել է ինքնաբերական և իրականացվում է առանց որևիցե ջանք գործադրելու»[3]։