Սոմերսեթ
From Wikipedia, the free encyclopedia
Սոմերսեթ կամ Սոմերսեթշիր (անգլ.՝ Somerset, /ˈsʌmɚsɨt/ կամ /ˈsʌmɚsɛt/, կորն.՝ Gwlas an Hav), Անգլիայի արարողակարգային ոչ քաղաքային կոմսություն, որը գտնվում է երկրի հարավարևմտյան մասում։ Զբաղեցնելով 4171 կմ² տարածք, Սոմերսեթը հյուսիսում սահմանակցում է Բրիստոլի, Գլոստերշիրի, արևելքում՝ Ուիլթշիրի, հարավ-արևելքում՝ Դորսեթի և հարավ-արևմուտքում՝ Դևոնի հետ։ Հյուսիսում և արևմուտքում կոմսության տարածքը մասնակիորեն սահմանափակված է Բրիստոլի ծոցով և Սևեռն գետի գետաբերանով։ Կոմսության մայրաքաղաքը համարվում է Տոնտոն քաղաքը, որը գտնվում է հարավային մասում։
| |||||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||||
Մասն է | Հարավարևմտյան Անգլիա | ||||
Կարգավիճակ | արարողական կոմսություն և բնակավայր | ||||
Մտնում է | Հարավարևմտյան Անգլիա | ||||
Վարչկենտրոն | Տոնտոն | ||||
Բնակչություն | ▲975 782 մարդ (2020)[1] | ||||
Տարածք | 4170,2401 կմ² (2016)[2] | ||||
Սահմանակցում է | Դևոն[3], Դորսետ[3], Գլուսթերշիր, Ուիլտշիր և City of Bristol? | ||||
somerset.gov.uk | |||||
Սոմերսեթի բնակչությունը 2014 թվականի դրությամբ կազմում էր 910 200 մարդ։
Կոմսության տարածքն իրենից ներկայացնում է հիմնականում գյուղական խիստ ժայռոտ տեղանք։ Գոյություն ունեն վկայություններ, որ սկսած պալեոլիթի ժամանակներից տվյալ տեղանքում գոյություն են ունեցել մարդկանց բնակավայրեր, որոնք պահպանվել են նույնիսկ մեր թվարկության առաջին հարյուրամյակում՝ հռոմեական ներխուժման, և դրան հաջորդող Վաղ միջնադարի՝ անգլո-սաքսերի տիրապետության ժամանակ։ Սոմերսեթը մեծ դեր է խաղացել վիկինգների դեմ Ալֆրեդ Մեծի կողմից ուժերի հավաքման գործում, ինչպես նաև ավելի ուշ հեղափոխության և Մոնմուտի ապստամբության ժամանակ։
Գյուղատնտեսությունը համարվում է կոմսության տնտեսության հիմքը։ Ոչխարաբուծությունը և խոշոր եղջերավոր կենդանիների բուծումը, այդ թվում մորթու և պանրի արտադրությունը (առաջին հերթին չեդեր պանիրը), միաժամանակ համարվում է ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից զբաղմունք տարածաշրջանի համար։