Սոլոմոս Դիոնիսիոս
From Wikipedia, the free encyclopedia
Սոլոմոս Դիոնիսիոս (ապրիլի 8, 1798(1798-04-08)[1][2][3], Զակինթոս, Zakynthos Municipality, Զակինթոս, Հոնիական կղզիներ, Հունաստան[4] - փետրվարի 9, 1857(1857-02-09)[2], Կերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան[5]), հույն բանաստեղծ։ Առաջին բանաստեղծությունները գրել է իտալերեն։ 1821 թվականին մտել է «Ֆիլիկի էթերիա» ընդհատակյա կազմակերպության շարքերը։ «Ազատության հիմն»-ը (1823) Սոլոմոսի առաջին խոշոր ստեղծագործությունն է՝ գրված հունարեն։ Ժողողովրդական պայքարի թեմային են նվիրված «Ներբող Բայրոնի մահվան առթիվ» (1825) և «Ազատ պաշարվածները» պոեմները։ Ուշ շրջանի ստեղծագործությունները («Հունական նավ», «Սապֆո» են) գրված են իտալերեն։ Հանդես է եկել ժողովրդական լեզվի՝ դիմոտիկայի, հաստատման համար։ «Ազատության հիմն»-ի առաջին տները 1869 թվականին դարձել են Հունաստանի ազգային հիմնը։
Սոլոմոս Դիոնիսիոս հուն․՝ Διονύσιος Σολωμός | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 8, 1798(1798-04-08)[1][2][3] |
Ծննդավայր | Զակինթոս, Zakynthos Municipality, Զակինթոս, Հոնիական կղզիներ, Հունաստան[4] |
Վախճանվել է | փետրվարի 9, 1857(1857-02-09)[2] (58 տարեկան) |
Վախճանի վայր | Կերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան[5] |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Ազգություն | հույն |
Քաղաքացիություն | Հունաստան |
Կրթություն | Պավիայի համալսարան (1817) |
Ուշագրավ աշխատանքներ | Կիպրոսի Հանրապետության օրհներգ, The Free Besieged? և Q12882062? |
Պարգևներ | |
Dionysios Solomos Վիքիպահեստում |