Սոլոմոն Գուգենհայմ
From Wikipedia, the free encyclopedia
Սոլոմոն Գուգենհայմ[7] (անգլ.՝ Solomon R. Guggenheim, փետրվարի 2, 1861(1861-02-02)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - նոյեմբերի 3, 1949(1949-11-03)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), հրեական ծագումով ամերիկացի մեկենաս, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր։ Ժամանակակից արվեստին սատարելու նպատակով ստեղծել է Գուգենհայմի հիմնադրամը։ Արվեստի գործեր սկսել է գնել ու հավաքել 1890-ական թվականներից։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո թողել է գործարարությունը (բիզնեսը), որպեսզի ամբողջությամբ նվիրվի արվեստի ստեղծագործությունների հավաքչությանը։ Հիմնական ուշադրությունը նվիրել է աբստրակտ արվեստին, բարոնուհի Հիլա ֆոն Ռեբեյի հետ համագործակցելով՝ մինչև 1930-ական թվականների վերջերը ստեղծել է մի մեծ հավաքածու և 1939 թվականին բացել իր առաջին թանգարանը։
Սոլոմոն Գուգենհայմ անգլ.՝ Solomon R. Guggenheim | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1861(1861-02-02)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 3, 1949(1949-11-03)[1][2][3][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ, ձեռնարկատեր և գործարանատեր |
Ամուսին | Irene Guggenheim? |
Ծնողներ | հայր՝ Meyer Guggenheim?, մայր՝ Barbara Meyer?[5] |
Երեխաներ | Eleanor Guggenheim?[6] և Barbara Josephine Guggenheim? |
Solomon R. Guggenheim Վիքիպահեստում |