Սի (ծրագրավորման լեզու)
From Wikipedia, the free encyclopedia
Սի (անգլ.՝ C)— ստանդարտացված, ընդհանուր օգտագործման համար նախատեսված պրոցեդուրային ծրագրավորման լեզու է։ Ստեղծվել է 1969-1973 թթ․ Բելլի լաբորատորիայում[5][6]։ Ի սկզբանե նախատեսված է եղել Յունիքս օպերացիոն համակարգի համար, սակայն օգտագործվում է նաև որպես կիրառական ծրագրավորման լեզու։ Ամենատարածված ծրագրավորման լեզուներից մեկն է։ Մեծ ազդեցություն է ունեցել իրենից հետո առաջացած լեզուների մեծ մասի վրա։ Մասնավորապես այսօր առավել տարածված ծրագրավորման լեզուների մեծ մասը (C++, Ջավա, C#, ՋավաՍկրիպտ և այլն) ունեն այսպես կոչված C-աձև սինտաքսիս։ Լեզվի հեղինակ Դենիս Ռիտչին նպատակ է ունեցել ստեղծել B լեզվին փոխարինող լեզու, որը կփոխարինի այն որպես UNIX օպերացիոն համակարգի գրման հիմնական լեզու։ Այսպիսով C-ն սերտ կապված է UNIX ընտանիքի օպերացիոն համակարգերին։ Չնայած, որ C-ն նախատեսված չի եղել նորեկների համար, այն լայնորեն օգտագործվում է որպես ուսուցողական լեզու։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ C
Տեսակ | իմպերատիվ ծրագրավորման լեզու, ծրագրավորման պրոցեդուրային լեզու, ծրագրավորման կառուցվածքային լեզու, ծրագրավորման կոմպիլյացվող լեզու, ծրագրավորման լեզու և computer science term? |
---|---|
Սեմանտիկա | պրոցեդուրային |
Կատարման ձև | կոմպիլացվում է |
Առաջացել է | 1972 |
Ստեղծող | Բելլի լաբորատորիա, Դենիս Ռիտչի[1], ANSI, ISO և Քեն Թոմփսոն |
Նախագծող | Դենիս Ռիտչի |
Ընդլայնումներ | .c և .h |
ՕՀ | Windows և յունիքսանման օպերացիոն համակարգ |
Տիպիզացիա | ստատիկ |
Համացանցի տվյալների տեսակ | text/plain[2] |
Հիմնական իրականացումներ | GCC, TCC, Sun Studio C, Turbo C, Open Watcom |
Տարբերակներ | «K&R» C (1978) ANSI C (1989) C90 (1990) C99 (1999) C11 (2011) C17 (2018) |
Հիմքի վրա է | B (ծրագրավորման լեզու)[3] |
Ներշնչվել է | Ալգոլ 68[4], B (ծրագրավորման լեզու), Ասսեմբլեր լեզու, Ֆորտրան, PL/I, CPL, BCPL, ALGOL 60 և Ալգոլ |
Նախորդ | B (ծրագրավորման լեզու) |
Կայք | iso.org/standard/74528.html և open-std.org/jtc1/sc22/wg14/ |
C (programming language) Վիքիպահեստում |