Սիքստինյան կապելլա
From Wikipedia, the free encyclopedia
Սիքստինյան կապելլա (լատին․՝ Sacellum Sixtinum, իտալ.՝ Cappella Sistina), մատուռ Վատիկանում։ Կառուցվել է 1473-1481 թվականներին Ջորջե դե Դոլչի ճարտարապետի կողմից՝ Հռոմի պապ Սիքստոս IV-ի պատվերով, որից էլ ստացել է անունը։ Սիքստինյան կապելլան զարդարված է Միքելանջելոյի որմնանկարներով, ինչը դարձրել է այն հայտնի զբոսաշրջային վայր։ Այժմ Սիքստինյան կապելլան թանգարան է, Վերածննդի դարաշրջանի երևելի հուշարձան, որն օգտագործվում է կոնկլավների ժամանակ, որոնց ընթացքում կարդինալներն ընտրում են նոր Հռոմի պապ։ Սիքստինյան կապելլայի երգչախումբը համաշխարհային ճանաչում ունեցող կաթոլիկ պրոֆեսիոնալ եկեղեցական երգչախումբ է։
Արագ փաստեր Սիքստինյան կապելլա լատին․՝ Sacellum Sixtinum, իտալ.՝ Cappella Sistina, Երկիր ...
Սիքստինյան կապելլա լատին․՝ Sacellum Sixtinum, իտալ.՝ Cappella Sistina | |
---|---|
Երկիր | Իտալիա |
Երկիր | Վատիկան |
Շինության տեսակ | Տաճար |
Նախագծի հեղինակ | Բաչո Պոնտելլի[1] |
Շինարար | Ջորջե դե Դոլչի[1] |
Հիմնադիր | Հռոմի պապ Սիքստոս IV |
Շինարարության սկիզբ | 1473[1] |
Շինարարության վերջ | 1481[1] |
Վիճակ | Գործող |
🌐 | museivaticani.va/content/museivaticani/fr.html(ֆր.) |
Փակել