Սիմֆոնիա № 2 (Արամ Խաչատրյան)
From Wikipedia, the free encyclopedia
Սիմֆոնիա № 2 (e-moll), հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի Հայրենական մեծ պատերազմին նվիրված ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Կոմպոզիտորը սիմֆոնիան գրել է իր ստեղծագործական բուռն վերելքի տարիներին։
Արագ փաստեր Ձև, Կոմպոզիտոր ...
Ձև | երաժշտական գործ/ստեղծագործություն |
---|---|
Կոմպոզիտոր | Արամ Խաչատրյան |
Մասերի քանակ | չորս |
Տևողություն | 50 րոպե |
Ստեղծման տարեթիվ | 1943 թվական |
Առաջնախաղի տարեթիվ | 1943 թվականի դեկտեմբերի 30 |
Առաջնախաղի վայր | Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճ |
Հրատարակման տարեթիվ | 1946 թվական |
Տոնայնություն | Լա մինոր |
Փակել
Երաժշտաքննադատ Գեորգի Խուբովը այս ստեղծագործությունն անվանել է «Զանգով սիմֆոնիա[1]»՝ սկիզբը և ավարտը ազդարարող զանգերի պատճառով։ 1946 թվականին սիմֆոնիայի համար կոմպոզիտորն արժանացել է ԽՍՀՄ պետական 1-ին կարգի Ստալինյան մրցանակի։
Երևանում Սիմֆոնիան առաջին անգամ կատարվել է 1945 թվականի վերջին դիրիժոր Միքայել Արսենի Թավրիզյանի ղեկավարությամբ։
Սիմֆոնիայի պարտիտուրան առաջին անգամ հրատարակվել է 1946 թվականին[2] (Մոսկվայում), հետագայում վերահրատարակվել է 1962 և 1969 թվականներին։ Ձեռագիր տարբերակը պահպանվում է Արամ Խաչատրյանի ընտանեկան արխիվում։