Սիդսե Բաբեթ Կնուդսեն
From Wikipedia, the free encyclopedia
Սիդսե Բաբեթ Կնուդսեն (դան․՝ Sidse Babett Knudsen, МФА [ˈsisə b̥ab̥ɛd̥ ˈkʰnusn̩], նոյեմբերի 22, 1968(1968-11-22)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա)[10], դանիացի դերասանուհի։ «Արի կորչենք» (1997) ֆիլմի համար արժանացել է «Ռոբերտ» և «Բադիլ» մրցանակների՝ լավագույն կանացի դերի համար։
Սիդսե Բաբեթ Կնուդսեն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 22, 1968(1968-11-22)[1][2][3][…] (55 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կոպենհագեն, Դանիա |
Քաղաքացիություն՝ | Դանիա |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0461746 |
Կնուդսենը իր սերնդի լավագույն դանիացի դերասանուհիներից մեկն է համարվում[11][12]։ 1999 թվականին նա նորից «Միակ և անկրկնելի» ֆիլմի համար ստացել է «Ռոբերտ» մրցանակը՝ որպես լավագույն դերասանուհի[11]։ 2016 թվականին Կնուդսենը «Կնգում» ֆիլմի համար ստացել է «Սեզար» մրցանակը՝ երկրորդ պլանի լավագույն կանացի դեր անվանակարգում[13]։ 2002 թվականին նա առաջադրվել է «Բոդիլ» մրցանակի՝ «Մաոնայի աշխարհը» ֆիլմում իր դերի համար, իսկ 2006 թվականին՝ «Հարսանիքից հետո» ֆիլմի համար։
Կնուդսենը միջազգային ճանաչում է ձեռք բերե դանիական «Կառավարություն» հեռուստաֆիլմում Դանիայի հորինված վարչապետ Բիրգիտե Նյուբորգի դերից հետո[14]։