Սեքս խանութ
From Wikipedia, the free encyclopedia
Սեքս խանութ, սեքս շոփ (նաև՝ չափահասների խանութ, էրոտիկայի խանութ) մանրածախ առևտրի տեսակ է, որը վաճառում է չափահասների սեռական կամ էրոտիկ ժամանցի հետ կապված ապրանքներ, ինչպիսիք են թրթռիչները(վիբրատոր), ներքնազգեստները, հագուստը, պոռնոգրաֆիան և նմանատիպ այլ ապրանքներ։
Հավանաբար, ժամանակակից սեքս խանութների սկիզբը հանդիսացել էր 1920-ականներին Փարիզում համբավ ունեցող Լեոն Վիդալի կողմից հիմնված խանութների ցանցը։ Նրա խանութներում վաճառվում էին էրոտիկ գրքեր, լուսանկարներ և ներքնազգեստներ[1]։
Ենթադրաբար, աշխարհի առաջին «պաշտոնական» սեքս խանութը բացվել է 1962-ին Beate Uhse AG-ի կողմից Ֆլենսբուրգում, Արևմտյան Գերմանիայում։ Սեքս խանութներ այժմ կարելի է գտնել շատ երկրներում և առցանց հարթակներում։ Սեքս խանութները սեքս-արդյունաբերության մաս են կազմում։ Շատ դեպքերում սեքս խանութները կարգավորվում են օրենքով, անչափահասների մուտքն օրենքով թույլատրված չէ, տարիքը կախված է տեղի օրենսդրությունից։ Որոշ իրավասություններ արգելում են սեքս խանութների գործունեությունն ու նրանց վաճառած ապրանքները։ Դա թույլատրող որոշ իրավասություններում այդ խանութներում կարող են ցուցադրվել պոռնոգրաֆիկ ֆիլմեր մասնավոր խցիկներում, ունենալ ստրիպտիզի կամ գաղտնադիտման (պիպինգ) մասնավոր շոուներ։ Կից կարող է լինել նաև չափահասների կինոթատրոն։ Կան նաև բազմաթիվ առցանց սեքս խանութներ, որոնք վաճառում են չափահասների համար նախատեսված բազմազան իրեր՝ սեքս խաղալիքներ, պոռնոգրաֆիկ ամսագրեր, պոռնոգրաֆիկ ֆիլմեր, ֆետիշային հագուստ և այլն։ Այս տեսակի խանութները հաճախ ավելի նախընտրելի են, քանի որ դրանք ունեն ավելի քիչ ծախսեր և կարող են դիտարկվել տանը՝ հարմարավետության պայմաններում։ Նրանց զուսպությունը ոմանց համար նաև գրավիչ է։