Սեքստոս Պոմպեոս
From Wikipedia, the free encyclopedia
Սեքստոս Պոմպեոս (մ․ թ․ ա․ մոտ 75-35), հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ։ Գնեոս Պոմպեոսի երկրորդ որդին։ Հոր մահից (48) հետո Աֆրիկայում (48-46) և Իսպանիայում (46-44) պատերազմել է Հուլիոս Կեսարի դեմ, որի մահից (44) հետո ծերակույտը նրան նշանակել է նավատորմի հրամանատար։ Զավթելով Սիցիլիան, Սարդինիան և Կորսիկան՝ Սեքստոս Պոմպեոսը ապաստան է տվել փախստական ստրուկներին և ծովից շրջափակել Իտալիան։ 43 թվականին 2-րդ եռապետությունը Սեքստոս Պոմպեոսին հայտարարել է օրենքից դուրս, սակայն 39 թվականին հարկադրված պայմանագիր է կնքել նրա հետ և նշանակել ծովային ուժերի հրամանատար։ Բայց հակամարտություն ները չեն վերացել։ 36 թվականին Սեքստոս Պոմպեոսը Սիցիլիայի մոտ երկու ծովամարտում պարտվել է Օկտավիանոսի զորավար Մարկոս Ագրիպպային, փախել Փոքր Ասիա, որտեղ սպանվել է։
Արագ փաստեր Սեքստոս Պոմպեոս լատին․՝ Sextus Pompeius Magnus, Ծնվել է ...
Սեքստոս Պոմպեոս լատին․՝ Sextus Pompeius Magnus | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Ծննդավայր | Հին Հռոմ |
Մահացել է | մ. թ. ա. 35[2] |
Մահվան վայր | Միլեթ |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | Հին հռոմեական քաղաքական գործիչ և Հին հռոմեական զինվորական անձնակազմ |
Ամուսին | Scribonia? |
Ծնողներ | հայր՝ Գնեոս Պոմպեոս[2][1], մայր՝ Mucia Tertia?[1] |
Զբաղեցրած պաշտոններ | կոնսուլ |
Երեխաներ | Pompeia? |
Sextus Pompeius Վիքիպահեստում |
Փակել