Սերվեյոր 7
From Wikipedia, the free encyclopedia
Սերվեյոր-7, (անգլ.՝ Surveyor-7), ԱՄՆ ՆԱՍԱ-ի Սերվեյոր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն, որով նախատեսվում էր Լուսնի մակերևույթին կատարել փափուկ վայրէջք, և ուսումնասիրել Լուսնի մակերևույթը պատրաստվելով Ապոլոն ծրագրի իրականացմանը։ Արձակվել է 1968 թվականի հունվարի 7-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս Կենտավր կրող հրթիռով։ Սերվեյոր ծրագիրը ղեկավարվում էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայի կողմից, իսկ կայանը կառուղցվել էր Հյուզ էյրքրաֆք ընկերության կողմից։
Արագ փաստեր Կազմակերպություն, Հիմնական կապալառուներ ...
Կազմակերպություն | ՆԱՍԱ |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՌՇԼ |
COSPAR ID | 1968-001A[1] |
NSSDCA ID | 1968-001A |
SCN | 03091 |
Գործարկման ամսաթիվ | 1968 հունվարի 7, 06:30:00 UTC[1] |
Գործարկման վայր | Քանավերալ |
Գործարկման հրթիռ | Ատլաս Կենտավր |
Աշխատանքի ավարտ | 1968 փետրվարի 21 |
Զանգված | 1040,1 կգ[2] |
Փակել
Հաջողությամբ վայրեջք կատարեց Լուսնի Տիխո խառնարանի մոտ, և ընդհանուր առմամբ Երկիր ուղարկեց 21091 լուսանկարներ[3]։