Սերվեյոր 3
From Wikipedia, the free encyclopedia
Սերվեյոր-3, (անգլ.՝ Surveyor-3), ԱՄՆ ՆԱՍԱ-ի Սերվեյոր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն, որով նախատեսվում էր Լուսնի մակերևույթին կատարել փափուկ վայրէջք, և ուսումնասիրել Լուսնի մակերևույթը պատրաստվելով Ապոլոն ծրագրի իրականացմանը։ Արձակվել է 1967 թվականի ապրիլի 17-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս Կենտավր կրող հրթիռով։ Սերվեյոր ծրագիրը ղեկավարվում էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայի կողմից, իսկ կայանը կառուղցվել էր Հյուզ էյրքրաֆք ընկերության կողմից։
Կազմակերպություն | ՆԱՍԱ |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՌՇԼ |
COSPAR ID | 1967-035A[1] |
NSSDCA ID | 1967-035A |
SCN | 02756 |
Գործարկման ամսաթիվ | 1967 ապրիլի 17, 07:05:01 UTC[1] |
Գործարկման վայր | Քանավերալ |
Գործարկման հրթիռ | Ատլաս Կենտավր |
Աշխատանքի ավարտ | 1967 մայիսի 3 |
Զանգված | 1026 կգ[2] |
Սա ծրագրի առաջին առաքելությունն էր, որի ընթացքում կատարվել է գրունտի ուսումնասիրություն։
1969 թվականի նոյեմբերին Սերվեյոր 3 կայանին այցելել են Ապոլոն 12-ի աստղագնացներ Պետ Կոնրադը և Ալան Բինը։ Այս կայանը միակն է մինչ այս պահը, որին այցելել են մարդիկ այլ աստղագիտական մարմնի վրա։ Աստղագնացները Սերվեյոր 3 կայանից վերցրել են որոշ մասեր և վորադարձրել Երկիր, այդ թվում հեռուստատեդսային խցիկը։