Սենյա
From Wikipedia, the free encyclopedia
Սենյա (նորվ.՝ Senja), Նորվեգիայի` մեծությամբ երկրորդ կղզին (չհաշված Սվալբարդ կղզեխումբը)[1]։ Գտնվում է Թրոմս ֆյուլքեի ափագծի գրեթե մեջտեղում։ Կղզուց քիչ հեռու գտնվում է Ֆինսնես քաղաքը, որի հետ կապված է Հիսունդի կամրջով։ Սենյայում են գտնվում Օնդերալեն ազգային պարկը, ձկնորսական մի քանի համայնքներ, ինչպես նաև աշխարհում ամենամեծ` Սենյայի տրոլը (Senja Trollet):
Սենյա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Նորվեգիա |
Վարչատարածք | Սենյա |
Երկարություն | 72,4 կմ |
Լայնություն | 49,4 կմ |
Ամենաբարձր կետ | Breidtinden? |
ԲԾՄ | 1017 մետր |
Մակերես | 1590 կմ² |
Ջրլիցի ափին | Նորվեգական ծով |
Սենյայի արևմտյան ափը, որը ողողվում է բաց ծովով, շրջապատված է խրոխտ լեռներով, որոնք սկսվում են հենց ջրից։ Որտեղ կան ցածրադիր վայրեր, ամենուր ձկնորսական գյուղեր են։ Կղզու արևելյան մասը պատված է անտառներով[2]։ Շատ են գյուղատնտեսկան նշանակության հողերն ու սաղմոնաձկներով հարուստ գետերը։
Կղզու տարածքը բաժանված է Լենվիք, Բերգ, Տորսկեն և Թրանյոյ կոմունաների միջև։
2008 թվականի հունվարի 1-ի տվյալներով կղզու բնակչությունը կազմում է 7.782 մարդ։
Սենյան բնության համար հաճախ անվանում են «փոքր Նորվեգիա»։ Կղզին զբոսաշրջիկներին լավ հայտնի է իր բնությամբ և տեսարժան վայրերով։