Սելմա Լագերլյոֆ
From Wikipedia, the free encyclopedia
Սելմա Լագերլյոֆ (շվեդ.՝ Selma Ottilia Lovisa Lagerlöf, նոյեմբերի 20, 1858(1858-11-20)[2][3][4][…], Östra Ämtervik church parish, Շվեդիա[5][6][4] - մարտի 16, 1940(1940-03-16)[7][3][4][…], Östra Ämtervik church parish, Շվեդիա[5][4]), շվեդացի կին գրող։ Շվեդական ակադեմիայի անդամ (1914)։
Ծննդյան անուն | շվեդ.՝ Selma Ottilia Lovisa Lagerlöf |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1858(1858-11-20)[2][3][4][…] |
Ծննդավայր | Östra Ämtervik church parish, Շվեդիա[5][6][4] |
Վախճանվել է | մարտի 16, 1940(1940-03-16)[7][3][4][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Östra Ämtervik church parish, Շվեդիա[5][4] |
Գերեզման | Östra Ämtervik cemetery[8] |
Մասնագիտություն | վիպասան, մանկագիր, կենսագիր, ուսուցչուհի, բանաստեղծուհի, գրող, արձակագիր, թարգմանչուհի, ինքնակենսագիր և հեղինակ |
Լեզու | շվեդերեն |
Քաղաքացիություն | Շվեդիա[9] |
Կրթություն | Հյոգրեի ուսուցիչների սեմինարիում (1885) |
Ուշագրավ աշխատանքներ | Իյոստե Բերլինգի առասպել, Նիլսի զարմանահրաշ ճանապարհորդությունը վայրի սագերի հետ և Երուսաղեմ |
Անդամակցություն | Շվեդական ակադեմիա, Իննի ընկերություն[10] և Svenska hem? |
Կուսակցություն | Լիբերալ ազգային ասոցիացիա |
Պարգևներ | |
Կայք | selmalagerlof.org |
Selma Lagerlöf Վիքիպահեստում |
Լագերլյոֆի շատ ստեղծագործություններում կապիտալիստական քաղաքակրթությանը հակադրվում է բանաստեղծականացված նահապետական կենցաղը և հեքիաթային ռոմանտիկայի աշխարհը («Անտեսանելի շղթաներ», 1894, «Կունգահելայի թագուհիները», 1899, «Լեգենդներ» 1904, նովելների ու լեգենդների ժողովածուներ)։ Բուրժուական աշխարհի հակասություններից ազատվելու ելքը Լագերլյոֆը փնտրում է բարոյա-կրոնական բարեփոխման մեջ («Նեռի հրաշքները», 1897, «Երուսաղեմ», 1901-1902 թթ., «Պորտուգալիայի կայսրը», 1914)։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1909)։
Լագերլյոֆի երկերից «Նիլսի զարմանահրաշ ճանապարհորդությունը վայրի սագերի հետ» վեպը թարգմանվել է հայերեն (Երևան, 1970)։