Սարգիս Պիծակ
From Wikipedia, the free encyclopedia
Սարգիս Պիծակ (13-րդ դար - 14-րդ դար), կիլիկյան դպրոցի միջնադարյան հայ քանդակագործ և մանրանկարիչ[1]։ Ստեղծագործել է Սիս քաղաքում։
Արագ փաստեր Սարգիս Պիծակ, Ծնվել է ...
Սարգիս Պիծակ | |
---|---|
Ծնվել է | 13-րդ դար |
Վախճանվել է | 14-րդ դար |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող և մանրանկարիչ |
Sargis Pitsak Վիքիպահեստում |
Փակել
Հայ մանրանկարչության մեջ առայժմ հայտնի չէ մի այլ հեղինակ, որից այնքան մեծ թվով նկարազարդ ձեռագրեր հասած լինեն, որքան XIV դարի առաջին կեսի կիլիկյան մանրանկարիչ Սարգիս Պիծակից։ Ժամանակակիցները և հետևորդները բարձր են գնահատել նրա արվեստը։ Այսպես, հիշատակարաններից պարզվում է, որ Վասպուրականի Աղթամարի Ս. Խաչ վանքում պահված Պիծակի «Արքունական ավետարանը» (Մատ. N5786), մի քանի անգամ փրկագնելով հափշտակիչներից, դարձրել էին պաշտամունքի առարկա, իսկ «Բժշկության ավետարանը» պտտում էին հիվանդի շուրջը, նրան վերագրելով հրաշագործ ուժ։