Սան Ֆրանցիսկոյի ամենաբարձր շենքերի ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքը ունի ավելի քան 370 բարձրահարկ շենքեր, որոնցից 44-ի բարձրությունը ավելի քան 122 մետր է։ Քաղաքի ամենաբարձր շենքը Տրանսամերիկան է, որի բարձրությունը կազմում է 260 մետր։ Իր բարձրությամբ ԱՄՆ-ում 35-րդն է։ Իր բարձրությամբ երկրորդ տեղը զբաղեցնում է Կալիֆորիա ստրիտ, 555 շենքը, որը հայտնի է նաև Ամերիկայի բանկ անվանումով։
Սան Ֆրանցիսկոյի շենքերի մեծ մասը կառուցվել են 1960-1980-ական թվականներին։ 1990 թվականին շինարարությունը մի քիչ դանդաղել է։
Սակայն միևնույն է այսօր քաղաքում բարձրահարկ շենքերը բավականին շատ են։
One Rincon Hill-ը քաղաքի ամենաբարձր բնակելի շենքն է։