Սան Ֆրանցիսկո
From Wikipedia, the free encyclopedia
Սան Ֆրանցիսկոն (անգլ.՝ San Francisco, պաշտոնապես Սան Ֆրանցիսկո քաղաք և շրջան, քաղաք և Հյուսիսային Կալիֆոռնիայի մշակութային ու ֆինանսական կենտրոնը։ Սան Ֆրանցիսկոն բնակչությամբ 13-րդ ամենախոշոր քաղաքն է Միացյալ Նահանգներում և չորրորդը` Կալիֆոռնիայում 2017 թվականի դրությամբ 884.363 բնակչությամբ[10]։ Այն զբաղեցնում է մոտ 121,4 կմ քառակուսի տարածք, հիմնականում Սան Ֆրանցիսկո թերակղզու հյուսիսում` լինելով երկրորդ ամենախիտ բնակեցված մեծ քաղաքը ԱՄՆ-ում և հինգերորդ ամենախիտ բնակեցված ԱՄՆ շրջանը` հետ մնալով միայն չորս Նյու Յորքի բորոներից։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սան Ֆրանցիսկո (այլ կիրառումներ)
Սան Ֆրանցիսկո | |||
անգլ.՝ San Francisco[1][2][3] իսպ.՝ Yerba Buena[1][2][3] | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
---|---|---|---|
Հիմնադրված է | հունիսի 29, 1776[7] թ. | ||
Մակերես | 600,592202 կմ², 600,59028 կմ² | ||
ԲԾՄ | 52 ֆուտ | ||
Բնակչություն | ▼873 965 մարդ (ապրիլի 1, 2020)[8] | ||
Ժամային գոտի | UTC-8, UTC-7 և PDT? | ||
Հեռախոսային կոդ | 415[9] և 628 | ||
Փոստային դասիչ | 94110, 94103, 94133, 94107, 94109, 94108 և 94105 | ||
Պաշտոնական կայք | sf.gov(անգլ.) | ||
| |||
2017 թվականի դրությամբ քաղաքի համախառն եկամուտը յոթերորդ ամենաբարձրն էր ԱՄՆ-ում` մեկ շնչին ընկած եկամուտը կազմելով 119.868 ԱՄՆ դոլար[11]։ 2015 թվականին Սան Ֆրանցիսկոյի ՀՆԱ-ն կազմում էր 154,2 միլիարդ ԱՄՆ դոլար և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն` 177.968 ԱՄՆ դոլար[12][13]։
Սան Ֆրանցիսկոն հիմնադրվել է 1776 թվականի հունիսի 29-ին երբ իսպանացի գաղութարարները հիմնադրեցին Սան Ֆրանցիսկոյի Պրեսիդիոն Ոսկե դարպասից ի քանի մղոն հեռավրության վրա[14]։ 1849 թվականի Կալիֆոռնիայի ոսկու տենդը խթանեց քաղաքի աճին` դարձնելով ամենամեծ քաղաքը ԱՄՆ-ի արևմտյան ափին։ Սան Ֆրանցիսկոն դարձավ քաղաք-շրջան 1856 թվականին[15]։ Սան Ֆրանցիսկոյի կարգավիճակը որպես Արևմտյան ափի խոշորագույն քաղաք գագաթնակետին հասավ 1870-ից 1900 թվականներին, երբ Կալիֆոռնիայի բնակչության մոտ 25%-ը բնակվում էր քաղաքում[16]։ Քաղաքի երեք քառորդ մասն ավերվեց 1906 թվականի երկրաշարժի և հրդեհի պատճառով, սակայն քաղաքն արագորեն վերականգնվեց` ընդունելով Պանամա-խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսը ինը տարի անց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը հիմնական նավահանգիստն էր, որտեղից մեկնում էին ծառայության Խաղաղօվկիանոսյան թատերաբեմ։ Այստեղ ծնունդ առավ ՄԱԿ-ը 1945 թվականին[17][18][19] Պատերազմից հետո տեղի ունեցավ լայնածավալ ներգաղթ, ազատականացավ հասարակությունը, որի շրջանակում բագավաճեց «հիպի» ենթամշակույթը, Սեքսուալ հեղափոխությունը, Խաղաղության կողմնակիցների շարժումը, որը աճեց ի հակադրություն Վիետնամի պատերազմի։ Քաղաքականապես քաղաքում քվարկում էին հիմնականում լիբերալ Դեմոկրատական կուսակցության օգտին։
Զբոսաշրջային տեսանկյունից[20] Սան Ֆրանցիսկոն հայտնի էր իր զով ամառներով, մառախուղով, սրընթաց լեռներով, էկլանտիկ խառը ճարտարապետությամբ և տեսարժան վայրերով, ներառյալ Ոսկե Դարպասներ կամուրջով, յուրատեսակ տրամվայներով։ Սան Ֆրանցիսկոյում են գտնվում հինգ խոշոր բանկերի գլխամասեր և տարբեր ընկերություններին, ինչպիսիք են Levi Strauss & Co.-ը, Gap Inc.-ը, Fitbit-ը, Salesforce.com-ը, Dropbox-ը, Reddit-ը, Square, Inc.-ը, Dolby-ը, Airbnb-ը, Weebly-ը, Pacific Gas and Electric Company-ը, Yelp-ը, Pinterest-ը, Թվիթթերը, Ուբերը, Lyft-ը, Mozilla-ը, Վիքիմեդիա Հիմնադրամը, Craigslist-ը և Weather Underground-ը։ Քաղաքում կան մեծ թվով կրթական և մշակութային հաստատություններ, ինչպիսիք են Սան Ֆրանցիսկոյի համալսարանը, Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո համալսարանը, Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանը, Դե Յոնգ թանգարանը, Ժամանակակից արվեստի Սան Ֆրանցիսկոյի թանգարանը և Կալիֆոռնիայի գիտության ակադեմիաը։
2019 թվականի դրությամբ Սան Ֆրանցիսկոն Միացյալ Նահանգներում կյանքի մակարդակով լավագույն քաղաքն է[21]։