Սան Դիեգո
Քաղաք ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո շրջանում / From Wikipedia, the free encyclopedia
Սան Դիեգո (անգլ.՝ San Diego), քաղաք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում։ Այն մտնում է Սան Դիեգո շրջանի մեջ Խաղաղ օվկիանոսի ափին, Լոս Անջելեսից 190 կմ հեռավորության վրա և անմիջապես Մեքսիկա-ԱՄՆ սահմանին։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սան Դիեգո | |||||
անգլ.՝ San Diego | |||||
| |||||
Երկիր | ԱՄՆ | ||||
Հիմնադրված է | հուլիսի 16, 1769 թ. | ||||
Մակերես | 964,497168 կմ² | ||||
ԲԾՄ | 422 ֆուտ | ||||
Բնակչություն | ▼1 386 932 մարդ (2020)[1][2] | ||||
Ժամային գոտի | PDT?, UTC-8, UTC-7 և Ամերիկա/Լոս Անջելես | ||||
Հեռախոսային կոդ | 619 և 858 | ||||
Փոստային դասիչ | 92101–92117, 92101, 92104, 92105, 92110, 92113 և 92116 | ||||
Պաշտոնական կայք | sandiego.gov(անգլ.) | ||||
| |||||
Գյուղատնտեսական շրջանի կարևոր կենտրոն է (ցիտրուսների արտադրություն)։ Արդյունաբերության առաջատար ճյուղերն են ավիացիոն արդյունաբերությունը, ռադիոէլեկտրոնիկան, նավաշինությունը, նավանորոգումը, մետաղամշակումը։ Կա նաև սննդի, փայտամշակման արդյունաբերություն։ Ունի համալսարան, կենսաբանական հետազոտությունների ինստիտուտ։ Հիմնադրվել է 1769-ին։
2017 թվականի հուլիսի 1-ի տվյալներով բնակչությունը 1.419.516 է, ինչը նրան դարձնում է ԱՄՆ-ի ութերորդ խոշոր քաղաքը և երկրորդը` Կալիֆոռնիայում։ Այն Սան Դիեգո-Տիխուանա կոնուրբացիայի մասն է և երկրորդ խոշորագույն միջսահմանային ագլոմերացիան ԱՄՆ-ի և սահմանակից երկրի Դետրոյթ–Վինսդորից հետո, 4.922.723 բնակչությամբ[3]։ Քաղաքը հայտնի է իր մեղմ տարեկան կլիմայով, բնական խորը ջրային հրվանդաններով, ընդարձակ լողափերով, երկարամյա համագործակցությամբ ԱՄՆ-ի նավատորմի և առողջապահական ու բիոտեխնոլոգիական զարգացման կենտրոնով։
Սան Դիեգոն անվանում են «Կալիֆոռնիայի ծննդավայր»[4]։ Պատմականորեն այստեղ բնակվել է Կումեյայ ժողովուրդը։ Տարածաշրջան եվրոպացիների մուտք են գործել այստեղից։ Երբ այստեղ 1542 թվականին իջևանեց Խուան Ռոդրիգես Կաբրիլլոն, տարածքը հայտարարվեց Իսպանիայի գաղութ և հիմք հանդիսացավ Վերին Կալիֆոռնիայի բնակեցման հաջորդ 200 տարիներին։ Սանդ Դիեգոյի նավահանգիստը և միսիոնը հիմնադրվեցին 1769 թվականին և դարձավ ներկայիս Կալիֆոռնիայի առաջի եվրոպական բնակավայրը։ 1821 թվականին Սան Դիեգոն դարձավ նորանկախ Մեքսիկայի մաս, որը երկու տարի անց վերակազմավորվեց որպես Մեքսիկայի առաջին հանրապետություն։ Կալիֆոռնիան դարձավ ԱՄՆ-ի մաս 1848 թվականին Ամերիկա-մեքսիկական պատերազմից հետո և դարձավ ԱՄՆ նահանգ 1850 թվականին։