Սանտյագո դե լոս Տրեյնտա Կաբալիերոս
From Wikipedia, the free encyclopedia
Սանտյագո դե լոս Կաբալիերոս, Սանտյագո դե լոս Տրեյնտա Կաբալիերոս (իսպ.՝ Santiago de los Treinta Caballeros), քաղաք Դոմինիկյան Հանրապետությունում, վարչական կենտրոն Սանտյագո նահանգում։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սանտյագո դե լոս Տրեյնտա Կաբալիերոս | |||
| |||
Երկիր | Դոմինիկյան Հանրապետություն | ||
Հիմնադրված է | 1495 թ. | ||
Մակերես | 524,01 կմ² | ||
ԲԾՄ | 175±1 մետր | ||
Բնակչություն | ▲1 343 423 մարդ (2021) | ||
Պաշտոնական կայք | santiagodeloscaballeros.gob.do | ||
| |||
Բնակչությունը ՝ 535 362 բնակիչ (2007 թվականին), իսկ ագլոմերացիաներում՝ ավելի քան 1 միլիոն մարդ։ Ըստ բնակչության քանակի քաղաքը երրորդն է երկրում։
Քաղաքը հիմնադրվել է 1494 թվականին[1], Յակե-դել-Նորտե գետի վրա։ Սա իսպանացիների ծովափին կառուցած առաջին բնակավայրերից մեկն է։ Սկզբում քաղաքը անվանվել է «Հագագուա», բայց այն ավերվել է 1506 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ 1562 թվականին տեղի ունեցած Երկրաշարժը նույնպես մեծ վնաս է հասցրել քաղաքին։
Տնտեսությունը հիմնված է սննդի և քիմիական արտադրությունների վրա, իսկ մարզերում ` գյուղատնտեսության վրա (ծխախոտ (բույս), սուրճ, կակաո, բրինձ, անասնաբուծություն)[2]։ Քաղաքում կան համալսարաններ։ Սանտյագո դե լոս Տրեյնտա Կաբալիերոսը ՝ տրանսպորտային (ճանապարհային և երկաթուղային) խոշոր հանգույց է։ Հիմնման պահից ի վեր իսպանացիների կողմից այստեղ պահպանվել են տուրիստներին հետաքրքրող պալատները, տաճարները, թանգարանները և Սան Լուիսի բերդը։