Սանտա Մարիա դելլա Սալյուտե
Սանտա Մարիա դելլա Սալյուտե / From Wikipedia, the free encyclopedia
Սանտա Մարիա դելլա Սալյուտե (իտալ.՝ Basilica di Santa Maria della Salute), տաճար Վենետիկում՝ Դորսոդուրո շրջանի Մեծ ջրանցքի վրա։
Սանտա Մարիա դելլա Սալյուտե իտալ.՝ Basilica di Santa Maria della Salute | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | votive church? և փոքր բազիլիկ |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Վենետիկ |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Վենետիկի պատրիարքություն |
Հիմնական ամսաթվերը | 17-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
Նվիրված | Our Lady of Good Health? |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետ | Բալդասսարե Լոնգենա |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն |
Հիմնադրված | 17-րդ դար |
47 մետր | |
Երկարություն | 70 մետր |
Լայնություն | 47 մետր |
Շինանյութ | Istrian stone? |
Santa Maria della Salute (Venice) Վիքիպահեստում | |
basilicasalutevenezia.it |
Կառուցվել է 1630-1631 թթ. քաղաքը ժանտախտից ազատելու պատվին։ Ժանտախտի համաճարակը խլել է շուրջ 100 000 կյանք, որը կազմում էր քաղաքի բնակչության ավելի քան մեկ երրորդը։
1631 թվականին երիտասարդ ճարտարապետ Բալտասար Լոնգենը սկսել է շինարարությունը Մեծ Խորհրդի և դոժ Նիկոլո Կոտարինիի թույլտվությամբ։ Շինարարությունը շարունակվել է ավելի քան կես դար և ավարտվեց 1681 թվականին։ Իսկ սրբագործվել է ճարտարապետի մահից հետո։
Ըստ պահպանված տվյալների, եկեղեցու հիմքի համար օգտագործվել է ավելի քան մեկ միլիոն փայտե գերաններ, նրանցից ավելի քան 100000 խփվել է ներքևի մասում, որպես սյուներ։
Նոյեմբերի 21-ին, այն օրը, երբ Կաթոլիկ եկեղեցին նշում է «Սուրբ Աստվածածնի տաճարի մուտքը» տոնը, նշվում է Ֆեստա դելա Սալյուտեյում։ Այդ օրը դոժի Պալատից մինչև տաճար ստեղծվում է պոնտոնային կամուրջ։